Աշխարհ

29.08.2016 11:31


Չավուշօղլուն անակնկալ կերպով Հունաստան է այցելել

Չավուշօղլուն անակնկալ կերպով Հունաստան է այցելել

Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն նախապես չհայտարարված այց է կատարել Հունաստան այդ երկրի ԱԳՆ ղեկավար Նիկոս Կոդզիասի հրավերով: Նախարարները հանդիպել են Կրետե կղզում, ինչից հետո լրագրողներին հայտնել են, որ Հունաստանն ու Թուրքիան մտադիր են զարգացնել երկկողմ քաղաքական և տնտեսական հարաբերությունները ու շարունակել փոխվստահության ջանքերի երկխոսությունը:

Նիկոս Կոդզիասն ասել է, որ Հունաստանը Թուրքիայի հետ առանձնահատուկ հարաբերություններ և հետաքրքրություններ ունի: Մևլյութ Չավուշօղլուն էլ նշել է, որ կողմերը ցանկություն են հայտնել է՛լ ավելի լավացնել իրենց հարաբերությունները:

Նշենք, որ Թուրքիայում հուլիսի 15-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձից հետո սա թուրքական բարձրաստիճան պաշտոնյայի առաջին այցն է Հունաստան:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը