«Air France»–ի չվերթը 48 ժամ ուշացել է ինքնաթիռում գտնվող մկան պատճառով
«Air France» ավիաընկերության Բամակո–Փարիզ չվերթը 48 ժամուշացել է ինքնաթիռում գտնվող մկան պատճառով։ Այս մասին հայտնում է BFMTV–ն։
Նշվում է, որ մուկը կարող էր կրծել էլեկտրական լարը, դրա համար էլ ավիաընկերությունը հետաձգել է չվերթը։ Կրծողին բռնելուց հետո օդանավի անձնակազմը հանգստի կարիք է ունեցել։
Ավիաընկերությունն ուղևորներին փոխհատուցում է խոստացել ուշացնելու համար։ «Air France»–ի ներկայացուցիչ Քրիստոֆ Պոմիեն հիշեցրել է, որ ուղևորների անվտանգությունն ընկերության հիմնական առաջնայնությունն է։
«Air France»–ի չվերթը 48 ժամ ուշացել է ինքնաթիռում գտնվող մկան պատճառով
«Air France» ավիաընկերության Բամակո–Փարիզ չվերթը 48 ժամ ուշացել է ինքնաթիռում գտնվող մկան պատճառով։ Այս մասին հայտնում է BFMTV–ն։

7or.am