Աշխարհ

29.08.2016 10:35


Մերկել. «Գերմանիան գլուխ կհանի միգրացիոն ճգնաժամից» (տեսանյութ)

Մերկել. «Գերմանիան գլուխ կհանի միգրացիոն ճգնաժամից» (տեսանյութ)

Գերմանական ARD–ին տված հարցազրույցում ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ իր երկիրը գլուխ կհանի միգրացիոն ճգնաժամից։ Նրա խոսքով՝ նախորդ տարին տվել է իր արդյունքները. փախստականներն աստիճանաբար ինտեգրվում են գերմանական հանրությանը, և այժմ ճգնաժամի լուծման համար ներդրում անելու հերթը Եվրամիության մյուս երկրներինն է, և ամենակարևոր խնդիրներից մեկն էլ Թուրքիայի հետ համագործակցությունն է։

«Մենք շատ բանի ենք հասել անցյալ տարի՝ սկսած այն պահից, երբ հայտնվեց «Մենք կարող ենք» արտահայտությունը։ Մենք միանգամայն այլ կարգավիճակում ենք։ Պայմաններն այն ներգաղթյալների համար, որունք ուզում են մնալ, ավելի խիստ են դարձել. մենք նրանց հասկացրեցինք, որ սպասում ենք համապատասխան պահվածքի՝ նրանք պետք է հետևեն մեր օրենքներին, սովորեն գերմաներեն, հակառակ դեպքում նրանց պատիժ կսպառնա։ Կարծում եմ՝ Եվրամիությունն այժմ պետք է ներգաղթյալների հետ կապված հարցի ընդհանուր լուծում գտնի։ Դաշինքի ցանկացած անդամ պետք է իր ներդրումն ունենա։ Երկրներն ուղղակի չեն կարող հրաժարվել փախստականներից այն պատճառով, որ նրանք մահմեդականներ են»։

Սակայն հասարակական կարծիքի վերջին արդյունքները ցույց են տալիս, որ Գերմանիայի բնակիչները համաձայն չեն ներկայիս կանցլերի քաղաքականության հետ, և մտադիր չեն 4–րդ անգամ ընտրել նրան։

Բունդեսթագի ընտրությունները կկայանան հաջորդ տարի, բայց Մերկելը դեռևս չի առաջադրվել՝ խոստանալով դա անել միայն գարնանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը