Էս տարի էլ վրացիներին մի լավ հարստացրինք: Մենք, կարծեմ, Զբոսաշրջության զարգացման գործակալություն ունենք, որը բյուջեի վրա ծա՜նր նստած է: Հետաքրքիր է՝ ինչո՞վ է զբաղվում այդ կառույցը: Ոնց որ Կոտոշների ու կճղակների գրասենյակ լինի: Ո՛չ իշխանությունն է սեփական երկրում հանգիստն անցկացնում, ո՛չ չակերտյալ ընդդիմությունը, ո՛չ մտավորականությունը և ոչ էլ ՀՀ քաղաքացիների այն մասը, որի «ձեռքը դեռ հասնում է բերանին»: Բայց կլոր տարին բոլորը սնապարծորեն բացականչում են՝ «Հայաստանը թանգարան է բաց երկնքի տակ»: Է՛հ, էդ «թանգարանից» եթե դուք եք փախչում, օտարազգի զբոսաշրջիկները հո չե՞ն գալու մեր «թանգարանում» օրավարձով պահակ աշխատեն...
Էս տարի էլ վրացիներին մի լավ հարստացրինք
Էս տարի էլ վրացիներին մի լավ հարստացրինք:
Մենք, կարծեմ, Զբոսաշրջության զարգացման գործակալություն ունենք, որը բյուջեի վրա ծա՜նր նստած է:
Հետաքրքիր է՝ ինչո՞վ է զբաղվում այդ կառույցը:
Ոնց որ Կոտոշների ու կճղակների գրասենյակ լինի:
Ո՛չ իշխանությունն է սեփական երկրում հանգիստն անցկացնում, ո՛չ չակերտյալ ընդդիմությունը, ո՛չ մտավորականությունը և ոչ էլ ՀՀ քաղաքացիների այն մասը, որի «ձեռքը դեռ հասնում է բերանին»:
Բայց կլոր տարին բոլորը սնապարծորեն բացականչում են՝ «Հայաստանը թանգարան է բաց երկնքի տակ»:
Է՛հ, էդ «թանգարանից» եթե դուք եք փախչում, օտարազգի զբոսաշրջիկները հո չե՞ն գալու մեր «թանգարանում» օրավարձով պահակ աշխատեն...
Կիմա Եղիազարյանի ֆեյսբուքյան էջից