Հայկ Խանումյան. «Բակո Սահակյանը պատրաստվում է հակասահմանադրական քայլի»
Ինչպես գիտեք իմ գործը վերաորակավորվեց, ինչը հնարավորություն կտա մեղադրյալներին համաներումով ազատվել: Ակնհայտ է, որ վերաորակավորման որոշումը կատարվել է Բակո Սահակյանի կաբինետում և որ նախաքննական մարմինն ու դատախազությունն իրենց որոշումներում ենթարկվել են նախագահականի ճնշմանը: Այս ամենը գալիս է հաստատելու այն վարկածը, որ ինձ առևանգելու և ծեծելու ամբողջ գործողությունը մշակվել է Բակո Սահակյանի համաձայնությամբ: Այն, որ Արցախում գործերի քննությունը հաճախ է ենթարկվում տարատեսակ միջամտությունների, նորություն չէ, բայց առաջներում գոնե փորձում էին գրագետ իրավական ձևակերպումներ գտնել: Գործի հետ այս կարգի կացինավարի վարվելը նոր միտում է արցախյան արդարադատության ոլորտում: Իմ և մեր կուսակցության նկատմամբ Բակո Սահակյանի թշնամական վերաբերմունքը նորություն չէ: Հանրապետության նախագահը վաղուց է բացահայտ թշնամական մթնոլորտ թելադրում մեր նկատմամբ, ինչն ուղեկցվում է հանրությանը հայտնի և անհայտ բռնություններով, խոչընդոտներով, վարձու, հաճախ պատասխանատու պաշտոններ զբաղեցնող անձանց կողմից սոցիալական և էլեկտրոնային կայքերում բացահայտ ատելություն սերմանող գրառումներով: Բակո Սահակյանը որևէ կերպ չի կարողանում ընդունել իր քաղաքականության նկատմամբ առկա քննադատությունը և այս անհանդուրժողականությունն առաջիկայում նոր զարգացումներ է ունենալու` Արցախում ավտորիտարիզմի նոր դրսևորումներով և նոր բռնություններով: Բակո Սահակյանը պատրաստվում է հակասահմանադրական քայլի: 2017թ.-ից հետո (2017թ. լրանում է նրա` երկու անգամ անընդմեջ Արցախի նախագահի ժամկետը) նա պատրաստվում է մնալ նախագահի պաշտոնում, Արցախում սահմանադրական փոփոխությունները հենց այս նպատակին են ուղղված և հանուն այս ''բարի'' նպատակի գործող նախագահը գնալու է ամեն ինչի: Գլխավոր մտավախությունը Արցախում առկա հակաժողովրդավարական զարգացումները չեն, այլ այն, որ այդ դեպքում հանրապետության նախագահի լեգիտիմությունը ձգտելու է զրոյի, մեծանալու է արտագաղթը, թուլանալու է պետականությունը, հեշտանալու է նրան Արցախի հարցում պարտվողական որոշումներ թելադրելը:
ԼՂՀ ԱԺ ընդդիմադիր «Վերածնունդ» խմբակցության պատգամավոր
Հայկ Խանումյան. «Բակո Սահակյանը պատրաստվում է հակասահմանադրական քայլի»
Ինչպես գիտեք իմ գործը վերաորակավորվեց, ինչը հնարավորություն կտա մեղադրյալներին համաներումով ազատվել: Ակնհայտ է, որ վերաորակավորման որոշումը կատարվել է Բակո Սահակյանի կաբինետում և որ նախաքննական մարմինն ու դատախազությունն իրենց որոշումներում ենթարկվել են նախագահականի ճնշմանը: Այս ամենը գալիս է հաստատելու այն վարկածը, որ ինձ առևանգելու և ծեծելու ամբողջ գործողությունը մշակվել է Բակո Սահակյանի համաձայնությամբ: Այն, որ Արցախում գործերի քննությունը հաճախ է ենթարկվում տարատեսակ միջամտությունների, նորություն չէ, բայց առաջներում գոնե փորձում էին գրագետ իրավական ձևակերպումներ գտնել: Գործի հետ այս կարգի կացինավարի վարվելը նոր միտում է արցախյան արդարադատության ոլորտում:
Իմ և մեր կուսակցության նկատմամբ Բակո Սահակյանի թշնամական վերաբերմունքը նորություն չէ: Հանրապետության նախագահը վաղուց է բացահայտ թշնամական մթնոլորտ թելադրում մեր նկատմամբ, ինչն ուղեկցվում է հանրությանը հայտնի և անհայտ բռնություններով, խոչընդոտներով, վարձու, հաճախ պատասխանատու պաշտոններ զբաղեցնող անձանց կողմից սոցիալական և էլեկտրոնային կայքերում բացահայտ ատելություն սերմանող գրառումներով:
Բակո Սահակյանը որևէ կերպ չի կարողանում ընդունել իր քաղաքականության նկատմամբ առկա քննադատությունը և այս անհանդուրժողականությունն առաջիկայում նոր զարգացումներ է ունենալու` Արցախում ավտորիտարիզմի նոր դրսևորումներով և նոր բռնություններով:
Բակո Սահակյանը պատրաստվում է հակասահմանադրական քայլի: 2017թ.-ից հետո (2017թ. լրանում է նրա` երկու անգամ անընդմեջ Արցախի նախագահի ժամկետը) նա պատրաստվում է մնալ նախագահի պաշտոնում, Արցախում սահմանադրական փոփոխությունները հենց այս նպատակին են ուղղված և հանուն այս ''բարի'' նպատակի գործող նախագահը գնալու է ամեն ինչի:
Գլխավոր մտավախությունը Արցախում առկա հակաժողովրդավարական զարգացումները չեն, այլ այն, որ այդ դեպքում հանրապետության նախագահի լեգիտիմությունը ձգտելու է զրոյի, մեծանալու է արտագաղթը, թուլանալու է պետականությունը, հեշտանալու է նրան Արցախի հարցում պարտվողական որոշումներ թելադրելը:
ԼՂՀ ԱԺ ընդդիմադիր «Վերածնունդ» խմբակցության պատգամավոր
Հայկ Խանումյանի ֆեյսբուքյան էջից