Կարծիք

28.08.2016 09:25


Իշխող քաղաքական ուժի մոտ կադրային ցեղասպանություն է տեղի ունեցել

Իշխող քաղաքական ուժի մոտ կադրային ցեղասպանություն է տեղի ունեցել

Գյումրու համայանքապետի ընտրություններին մասնակցելու համար միակ կուսկացությունը, որը համաձայնվել է ՀՀԿ-ի հետ դաշինք կազմել, Խոսրով Հարությունյանն է: Կուսակցություն չեմ ասում, քանի որ փաստացի Խոսրովի կուսակցությունը հենց Խոսրովն է: Ու միակ մարդը, որը կարգվել է սույն դաշինքի առաջնորդ, Գյումրու գործող քաղաքապետ, նախկին ԲՀԿ-ական Սամվել Բալասանյանն է:
Իշխող քաղաքական ուժի մոտ կադրային ցեղասպանություն է տեղի ունեցել: ՀՀԿ-ն այնքան բոբիկ է, որ հանրապետության երկրորդ քաղաքում մարդ չի գտնում քաղաքապետի թեկնածու առաջադրելու, ստիպված փորձում է Բալասանյանին առաջ հրել:

Դերենիկ Մալխասյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը