Աշխարհ

27.08.2016 11:05


Ուղևորատար գնացքը Հնդկաստանում մահացու վրաերթի է ենթարկել 2 էգ փղի և 1 ձագուկի

Ուղևորատար գնացքը Հնդկաստանում մահացու վրաերթի է ենթարկել 2 էգ փղի և 1 ձագուկի

Հնդկաստանում՝ Արևմտյան Բենգալիա նահանգում, ուղևորատար գնացքը մխրճվել է փղերի խմբի մեջ, որոնք անցնում էին ճանապարհը։ Պատահարի հետևանքով 3 փիղ է սատկել՝ 2 էգ և մեկ ձագ։

Արտակարգ պատահարի հանգամանքները պարզում են Շրջակա միջավայրի և անտառային տնտեսության նախարարության փորձագետները։ ТАСС–ի փոխանցմամբ՝ երկաթուղու աշխատանքները դադարեցվել են։

Երկաթուղին, որը ձգվում է ջունգլիի միջով, փղերի համար վտանգ է ներկայացնում։ 2016թ. մայիսին Արևմտյան Բենգալիայի երկաթուղային ճանապարհներին սատկել է 4 փիղ։ 2013թ. նույն շրջանում գնացքը հարվածել է 7 փղի. մի ամբողջ ընտանիք սատկել է։

Առկա տվյալներով՝ երկրում մնացել է 30 հազար փիղ 200 հազարից։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը