Աշխարհ

27.08.2016 10:33


ՌԴ–ն կոչ է արել բանակցությունների նոր փուլ սկսել Սիրիայի հարցով

ՌԴ–ն կոչ է արել բանակցությունների նոր փուլ սկսել Սիրիայի հարցով

Ռուսական կողմը հանդես է եկել մոտ ժամանակներս միջսիրիական բանակցությունների նոր փուլի անցկացման նախաձեռնությամբ, որոնց մասնակցելու են Սիրիայի կառավարությունը և ընդդիմությունը։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ ամփոփելով ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի հետ Ժնևի հանդիպման արդյունքները։

«Համարում ենք, որ այս խնդիրը հասունացել է, և ամենամոտ ժամանակներս անհրաժեշտ է հայտարարել կառավարության և ընդդիմության ողջ սպեկտորի միջև բանակցություններ անցկացնելու մասին»,– ընդգծել է նա։

Լավրովի խոսքերով՝ նման մտքեր է առաջարկում ՄԱԿ–ի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ստեֆան դե Միսթուրան։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը