Լրահոս

27.08.2016 09:53


Հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 300 կրակոց

Հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 300 կրակոց

Օգոստոսի 26-ի՝ լույս 27-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 30 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 300 կրակոց, այդ թվում` 30 կրակոց ՈՏՅՈՍ տիպի խոշոր տրամաչափի գնդացրից:

ՊԲ առաջապահ զորամասերը պահպանել են հրադադարի ռեժիմը և շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:

ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը