Կարծիք

26.08.2016 16:40


Մեզ թվեր պետք չեն՝ հասկանալու, որ աղքատության ցուցանիշն աճել է

Մեզ թվեր պետք չեն՝ հասկանալու, որ աղքատության ցուցանիշն աճել է

Հայաստանի իշխանությունները շարունակում են աղքատության ցուցանիշը գաղտնի պահել։ Սովորաբար որևէ տարվա աղքատության ցուցանիշը հրապարակվում է հաջորդ տարվա երկրորդ կեսին։ Իսկ մեզ մոտ արդեն ցուցանիշ էլ չեն ուզում հրապարակել, քանի որ այն արդեն «նկարած» է Սերժ Սարգսյանի կողմից:

Իրականում մեզ պաշտոնական թվեր պետք էլ չեն` հասկանալու, որ աղքատության ցուցանիշը նախորդ տարիների համեմատ զգալի աճել է: Միայն անցած տարվա ընթացքում առևտրի շրջանառությունը 121 միլիարդ դրամով նվազել Էր նախորդ՝ 2014 թվականի համեմատ, և այն շարունակում է մինչ օրս նվազել: Ի՞նչ է սա նշանակում, որ մոտ երկու տարի շարունակ սպառողներն Էապես աղքատացել են։

Ահա այս ցուցանիշներով էլ Սերժ Սարգսյանը «Առաջ Հայաստան» է կառուցում և մեզ էլ համոզում, որ լրագրողներն են գաղջ մթնոլորտ ստեղծում՝ սխալ թվեր հրապրակելով: Մեզ թվեր պետք էլ չեն՝ հասկանալու համար, որ աղքատության ցուցանիշն աճել է. քայլե՛ք փողոցներով, խոսե՛ք ձեր հարևանների, մտերիմների հետ, և աղքատության թվերն ինքնին կներկայացնեն` Սերժի «թեթև» ձեռքով ստեղծած իրականության թվերը...

Այնպես որ, դարդ մի՛ արեք, որ թվերը չեն հրապարկում. ցավոք, մենք այդ թվերն ամեն օր տեսնում և մեր մաշկի վրա զգում ենք:

Սաթեն Մանասյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը