Աշխարհ

26.08.2016 15:35


Սիրիայի Դամասկոսի արվարձաններում ավելի քան 600 զինյալ պատրաստ է վայր դնել զենքերը (տեսանյութ)

Սիրիայի Դամասկոսի արվարձաններում ավելի քան 600 զինյալ պատրաստ է վայր դնել զենքերը (տեսանյութ)

Մոտ ժամանակներս Դամասկոսի մոտակայքում գտնվող Դերաա քաղաքում տարբեր խմբավորումների պատկանող ավելի քան 600 զինյալ պատրաստվում է վայր դնել զենքերը։ Թաղամասերից, որոնք ահաբեկիչները շրջափակման մեջ էին պահում 2 տարի շարունակ, նրանք տեղափոխվելու են իրենց ընտանիքների հետ՝ հատուկ ավտոբուսներով։ Զինյալներն ուղևորվելու են հյուսիսային Իդլիբ նահանգ։

«Պայմանավորվածության մասին մենք իմացել ենք միայն նախօրեին, քանի որ զինյալների և ահաբեկիչների միջև տեղի ունեցած բանակցությունների մասին տեղեկատվությունը խիստ գաղտնի էր։ Մենք միակ հեռուստաալիքն ենք, որին թույլատրված էին տվյալ բլոկպոստի նկարահանումները։ Այժմ զինյալներից մոտավորապես 14 ներկայացուցիչ ներկայացել է ռազմական հանձնաժողով՝ վերջնական բանակցությունները վարելու նպատակով։ Սիրիական զինվորականները նշում են, որ դա մեծ հաջողություն է իրենց բանակի համար»,– հայտնել է Սիրիայում «life.ru»–ի հատուկ թղթակից Արթուր Կեբեկովը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը