Օգոստոսի 27–ին Իտալիայի պետական դրոշները կխոնարհվեն
Իտալիայի իշխանությունները օգոստոսի 27–ը սգո օր են հայտարարել՝ ի հիշատակ օգոստոսի 24–ին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի զոհերի։ Այս մասին, ANSA–ի փոխանցմամբ, հայտարարել է Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցին։
Նշվում է, որ Ասկոլի–Պիչենո քաղաքում այդ օրը տեղի կունենա զոհերի հուղարկավորությունը։ Շենքերին ծածանվող պետական բոլոր դրոշները կխոնարհվեն։
Հիշեցնենք՝ երկրաշարժի հետևանքով զոհվածների թիվը հասել է 267–ի։ Փրկարարները շարունակում են որոնողական աշխատանքները Ամատրիչե, Ակկումոլի, Պեսկարա դել Տրոնտո և Արկուատա դել Տրոնտո քաղաքներում։

7or.am