Հովհաննես Ասոյան. «Իշխանությունները թքած ունեն Գյումրիի վրա էլ, գյումրեցու վրա էլ»
ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության Գյումրու կառույցի խորհրդի նախագահ, ՏԻՄ ընտրություններում ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության ավագանու ցուցակը գլխավորող Հովհաննես Ասոյանի ելույթը Գյումրիում կուսակցության ժողովի ժամանակ.
Սիրելի՛ գյումրեցիներ, քույրեր և եղբայրներ,
Մենք որոշում կայացրեցինք մտնել պայքարի մեջ, և ասեմ անկեղծ՝ դա մեր` Գյումրիի տարածքային կառույցի որոշումն էր, և կուսակցության ղեկավար կազմն ընդառաջ գնաց մեր պահանջին:
Սա բազմաթիվ գյումրեցիների, մեր թիմի որոշումն էր:
Մենք պայքարում ենք մե՛ր համար, մե՛ր քաղաքացիների, մե՛ր քաղաքի համար:
Մենք չենք ուզում հանդուրժել այն, ինչ այսօր կա Գյումրիում:
Ինչքա՞ն կարող է ձգվել այս խայտառակությունը. քաղաքը դատարկվում է, չկա աշխատատեղ, մարդիկ ապրում են շատ վատ պայմաններում: Ու չի երևում թունելի վերջի լույսը: Ոչ մի պաշտոնյա չի ասում` լավ, մի քիչ էլ համբերեք, ու այսքան ժամանակ հետո գոնե հիմնական հարցերը կլուծվեն:
Ոչ ոքի դա հետաքրքիր չէ: Իշխանությունները թքած ունեն Գյումրիի վրա էլ, գյումրեցու վրա էլ:
Մեզ պետք է այնպիսի քաղաքային իշխանություն, որ երկրի ղեկավարության գրպանում չլինի, որ ինքնուրույն լինի, որ ընտրված լինի գյումրեցիների կողմից և հաշվետու լինի գյումրեցիներին:
Այնպիսի ավագանի ու այնպիսի քաղաքապետ է պետք, որ բերանը բացած չլսի, թե Երևանից իշխանություններն ինչ կասեն, և հաշվետու լինի մեկ–երկու հոգու:
Պետք է այնպիսի ավագանի ու քաղաքապետ, որ ամեն օր պայքարի Գյումրիի շահերի համար: Բառիս բուն իմաստով կռիվ կտա ամեն շենքի, փողոցի, աշխատատեղի համար:
Ես կոչ եմ անում մտնել պայքարի մեջ հետևյալ վճռականությամբ` Գյումրին պետք է դառնա Երևանին մրցակից: Մրցակցության մեջ ոչ մի վատ բան չկա. մրցակցությունը նոր կյանք ու նոր հնարավորություններ կբերի Գյումրի:
Մրցակցություն՝ բոլոր իմաստներով` պետական հաստատությունների մի մասի տեղափոխում Գյումրի, տնտեսական հոսքերի տեղափոխում Գյումրի, մշակութային կյանքի տեղափոխում Գյումրի և այլն:
Գյումրին, բառիս բուն իմաստով, պետք է դառնա մեր երկրի հյուսիսային մայրաքաղաքը:
Գյումրին տալիս է չեմպիոններ, հերոսներ, բայց այսօր երկրի ճորտն է դարձել:
Մենք պետք է փոխենք այս դրվածքը: Եթե չանենք մենք, ոչ ոք չի անելու:

Մեր կարգախոսն է՝ «Համախմբում հանուն Գյումրիի»։
Վճռականություն և հաղթանակ եմ մաղթում բոլորիս։