Աշխարհ

26.08.2016 13:10


Հունգարիան ևս մի պատնեշ կկառուցի ներգաղթյալներից պաշտպանվելու համար

Հունգարիան ևս մի պատնեշ կկառուցի ներգաղթյալներից պաշտպանվելու համար

Հունգարիան ծրագրում է երկրորդ պատնեշը կանգնեցնել երկրի հարավում ներգաղթյալներից պաշտպանվելու համար։ Այս մասին հայտնում է «Reuters»–ը՝ երկրի վարչապետ Վիկտոր Օրբանին հղումով։

Վերջինը հաղորդել է, որ նոր ցանկապատը կբարձրացվի նախորդի կողքին։ Հունգարական իշխանությունների մտահղացմամբ՝ այն պետք է խոչընդոտի 100 հազարավոր փախստականների մուտքը, եթե Թուրքիայի ներգաղթային քաղաքականությունը փոխվի։

Վարչապետը նշել է, որ նոր արգելապատնեշն «ավելի պաշտպանիչ» կլինի։

Ավելի վաղ էլ Եվրախորհրդարանի հունգարացի պատգամավոր Դիերդ Շոֆլինն առաջարկել էր սահմանային ցանկապատերի վրա խոզի գլուխներ տեղադրել՝ ներգաղթյալներին վախեցնելու նպատակով, որոնք փորձում են հատել հունգարական սահմանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը