Քաղաքական

26.08.2016 12:17


Դ. Սանասարյան. «Հայաստանում ֆրուստրացիա տեղի ունեցավ»

Դ. Սանասարյան. «Հայաստանում ֆրուստրացիա տեղի ունեցավ»

Ստեղծվել էր մի իրավիճակ, երբ Հայաստանում ֆրուստրացիա տեղի ունեցավ։ Քաղաքացիները հրապարակում էին՝ ոստիկանների հետ դեմ–դիմաց, իսկ մյուս կողմում «Սասնա ծռերն» էին, ովքեր ցնցեցին իշխանական հանգիստը, իշխանական այն ճահիճը, որը ստեղծվել է քաղաքական դաշտում,–այս մասին այսօր՝ օգոստոսի 26–ին, լրագրողների հետ հանդիպմանն ասել է Երևանի ավագանու «Բարև Երևան» դաշինքի անդամ, «Ժառանգություն» կուսակցության մամուլի խոսնակ Դավիթ Սանասարյանը ՝ խոսելով ներքաղաքական իրավիճակի մասին։

Նախագահի աթոռը զբաղեցնող անձն այդ օրերին ուղղակիորեն որևիցե խոսք չասաց։ Որևիցե երկրում չկա այնպիսի բան, որ նման իրավիճակներում իշխանությունը լուռ մնա,–հավելել է Սանասարյանը։

«Ժառանգություն» կուսակցության անդամ Հովսեփ Խուրշուդյանն էլ հավելել է, որ այդ օրերին ժողովուրդը պետք է ոտքի կանգներ, ցույց տար հերթական անգամ, որ ինքն է իշխանության տերը, իշխանության կրողը, և ինքն է որոշողը, թե ինչ քաղաքական գործընթաց պետք է տեղի ունենա։

Այդ պարագայում քաղաքական ուժերի դերակատարումը պետք է լիներ նրանում, որ ժողովրդին բերեր հրապարակ՝ արյունահեղությունը կանխելու նպատակով։ Ժողովուրդը միշտ օտարված է իշխանություններից հենց իշխանությունների մեղքով, քանի որ ամեն անգամ, կեղծելով ընտրությունները, ժողովրդին օտարում են, ինչպես նաև օտարում են քաղաքական ուժերին քաղաքական գործընթացից,–ասել է Խուրշուդյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը