Աշխարհ

26.08.2016 17:45


Սարկոզին խոստացել է արգելել բուրկինին

Սարկոզին խոստացել է արգելել բուրկինին

Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին հայտարարել է, որ նախագահ ընտրվելու դեպքում արգելելու է բուրկինիի կրումն ամբողջ երկրում։ Այս մասին հայտնում է «Reuters»–ը։

«Ես թույլ չեմ տա բուրկինիի ձանձրացնող ներկայությունը ֆրանսիական լողափերում ու լողավազաններում։ Այն ողջ երկրում արգելող օրենք է հարկավոր»,նշել է Սարկոզին։

Ֆրանսիացի գործիչը նաև հայտարարել է՝ 2017թ. նախագահական ընտրություններում հաղթելու դեպքում այնպես կանի, որ Ֆրանսիայի հեղինակությունը վերականգնվի՝ խոստանալով նաև պաշտպանել ֆրանսիական ժողովրդին։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Elabe» ընկերության անցկացրած հարցման համաձայն՝ ֆրանսիացիների 79%–ը չի ուզում Նիկոլա Սարկոզիի վերադարձը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը