Աշխարհ

26.08.2016 11:33


Լավրովն ու Քերրին Ժնևում քննարկելու են համատեղ գործողությունները Սիրիայում

Լավրովն ու Քերրին Ժնևում քննարկելու են համատեղ գործողությունները Սիրիայում

Ռուսաստանի և ԱՄՆ–ի ռազմական ոլորտում համատեղ գործողություններն այսօր՝ օգոստոսի 26–ին, քննարկելու են Սերգեյ Լավրովն ու Ջոն Քերին։ Նախօրեին երեկոյան ՌԴ արտաքին գործերի նախարարը ժամանել է Ժնև։

Ինչպես հայտնում է ТАССը, հանդիպման օրակարգում Սիրիայում ահաբեկչության դեմ պայքարի համակարգման կարգավորումն է, Հալեպում հումանիտար իրավիճակի քննարկումը, Թուրքիայի գործողությունները Ջերաբլուսում և վերջերս ՄԱԿ–ի հայտարարած զեկույցը՝ քիմիական զենքի կիրառման վերաբերյալ։

Ինչպես նշել է ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, «ուշադրության կենտրոնում է լինելու Ռուսաստանի և ԱՄՆ–ի գործողությունների ամուր համակարգման հաստատումն ահաբեկիչների դեմ պայքարի հարցում, որոնք այժմ գործում են Սիրիայում»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը