Աշխարհ

26.08.2016 11:20


Մոսկվայի բանկը գրաված Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել

Մոսկվայի բանկը գրաված Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել

Քննիչները մեղադրանք են ներկայացրել «Սիթիբանկի» Մոսկվայի մասնաճյուղը գրաված և պատանդներ վերցրած Արամ Պետրոսյանին։ Այս մասին РИА «Новости»–ին հայտնել է ՌԴ ՔԿ Գլխավոր քննչական վարչության ղեկավարի ավագ օգնական Յուլյա Իվանովան։

Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել ՌԴ ՔՕ 206–րդ հոդվածի 2–րդ մասի «գ» և «ժ» կետերով (2 և ավելի մարդու պատանդառելը՝ զենքի օգտագործմամբ)։

Համաձայն ՌԴ ՔՕ–ի՝ այդ գործողությունները պատժվում են 6–15 տարվա ազատազրկմամբ։

Հիշեցնենք՝ պատանդներին բաց թողած Պետրոսյանն ինքնակամ հանձնվել է ՌԴ իրավապահներին, ռումբն էլ, պարզվել է, իրականում աղ էր։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը