Աշխարհ

26.08.2016 10:50


Իտալիայի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 267–ի

Իտալիայի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 267–ի

Իտալիայի ավերիչ երկրաշարժի հետևանքով զոհվածների թիվը հասել է 267–ի։ Այս մասին, ՌԻԱ «Նովոստիի» փոխանցմամբ, հայտնել է Քաղաքացիական պաշտպանության ազգային ծառայության ներկայացուցիչ Իմաքլոանա Պոստիլիոնեն։

Նրա խոսքով՝ Մարկեի, Աբրուցցոյի և Լացիոյի հիվանդանոցներում 387 տուժած կա։ Ողբերգության զոհերի թիվն անընդհատ ավելանում է, փրկարարները շարունակում են որոնումները փլատակների տակ։

Պոստիլիոնեի խոսքով՝ Ամատրիչե քաղաքում զոհվել է 207 մարդ, Ակկումոլիում՝ 11, իսկ Արքուաթա դել Տրոնտոյում՝ 49։

Քաղպաշտպանության ազգային ծառայության տվյալներով՝ առանց տանիքի է մնացել ավելի քան 2 հազ մարդ։ Այժմ նրանց տեղավորել են ժամանակավոր վրաններում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը