Աշխարհ

25.08.2016 17:10


Թուրքիայում գնդակոծել են ընդդիմադիր կուսակցության առաջնորդի ավտոշարասյունը

Թուրքիայում գնդակոծել են ընդդիմադիր կուսակցության առաջնորդի ավտոշարասյունը

Թուրքիայում գնդակոծել են ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուի ավտոշարասյունը։ Այս մասին հայտնում է «CNN Turk»–ը։

Նշվում է, որ Քըլըչդարօղլուն ելույթով է հանդես եկել Թուրքիայի հյուսիս–արևելքում։ Առայժմ հայտնի չէ՝ ով է կրակոցների հեղինակը։

Նշվում է նաև, որ Քըլըչդարօղլուի թիկնապահները պատասխան կրակ են բացել։

«ria.ru»–ն գրում է, որ փոխհրաձգության հետևանքով 3 ոստիկան է տուժել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը