Ոչ մի զիջում Սերժ Սարգսյանին: Հենց սա՛ պետք է լինի քաղաքական պայքարի կարգախոսը, որը պետք է ընկած լինի մեր հայրենիքի ազատագրման հիմքում: Երկխոսության ժամանակն անցել է: Սերժ Սարգսյանը և իր գլխավորած խումբը բավականին ժամանակ ունեին իրենց ագահությունը զսպելու և ազգային շահերին համահունչ քաղաքականություն իրականացնելու համար: Դրա փոխարեն տարիներ շարունակ նրանք զբաղված էին անձնական հարստությունը մեծացնելով, ընդ որում՝ դա անում էին ոչ միայն անտեսելով ազգային պետական շահը, այլև բացահայտ գործելով այդ շահերի դեմ:
Այժմ եկել է հաշիվ պահանջելու ժամանակը: Սերժ Սարգսյանին հաճախ մեղադրում ենք ղարաբաղյան կարգավորման գործընթացում պարտվողական կեցվածքի և Ադրբեջանին Ղարաբաղը հանձնելու պատրաստակամության մեջ: Բայց մենք ի՞նչ ենք անում: Եթե Սերժ Սարգսյանն Ադրբեջանին է հանձնում Ղարաբաղը, մենք էլ Հայաստանն ենք հանձնում Սերժ Սարգսյանին: Այս երկու երևույթները պետք է դիտարկել նույն հարթության վրա, քանզի երկուսի հետևանքներն էլ նույնքան կործանարար են: Եվ եթե Ղարաբաղի հարցում ոմանք հույս են դրել «միջազգային հանրության» վրա, ապա Հայաստանում մենք միայնակ ենք ընդդեմ Սերժ Սարգսյանի, և հույսը բացառապես մեր վրա է: Շեղվելով՝ նշեմ, որ իրականում Ղարաբաղի հարցում էլ է այդպես:
Ինչևէ, առաջիկայում ՏԻՄ ընտրություններն են, և Հայաստանի ազատագրումը պետք է սկսենք հենց այստեղից: Այսօր արդեն ՀՀԿ-ն, Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, մնացել է միայնակ: Նրանք այլևս իշխանություն ունեցող փոքրաթիվ խումբ են, որ ներկայացնում են բացառապես իրենք իրենց: Նրանց հետևում հասարակության որևէ խավ այլևս կանգնած չէ: Եվ ուրեմն, եթե ոմանք, նեղ անձնական շահից ելնելով, դեռ շարունակում են պաշտպանել ու ծառայել Սերժ Սարգսյանին, դա իրենց գործն է՝ իրենք իրենց ընտրությունը կատարել են: Ժամանակն է, որ հասարակությունն էլ իր ընտրությունը կատարի: Իսկ տարբերակները երկուսն են՝ կա՛մ պայքարում ենք մեր հայրենիքի ազատության, բարեկեցության, սեփական երկրում արժանապատիվ ապրելու հնարավորության համար, կա՛մ թողնում ենք, որ Սերժ Սարգսյանը վերջնականապես կործանի այն, մենք էլ կա՛մ լքենք մեր հայրենիքը, կա՛մ մնանք այդ փլատակների տակ:
Եվ սա գիտակցելով՝ մենք այս ընտրություններից արդեն պետք է տեր կանգնենք մեր ձայներին և անենք հնարավոր ամեն ինչ՝ թույլ չտալու, որ Հանրապետականը հաղթի ՏԻՄ, իսկ հետագայում նաև՝ համապետական ընտրություններում:
Հ.գ. Այնուամենայնիվ, մեկ հարց կա, որի շուրջ կարելի է համաձայնության գալ Սերժ Սարգսյանի հետ և գնալ զիջման: Նրան պետք է հնարավորություն տալ ցանկացած պահի վերադարձնել իշխանությունը ժողովրդին և անվտանգ հեռանալ: Դա մեզ էլ շատ խնդիրներից կազատի, նրան էլ հնարավորություն կտա գոնե արժանապատիվ հեռանալ:
Ոչ մի զիջում Սերժ Սարգսյանին

Հրանտ Ենոքյանի ֆեյսբուքյան էջից