ԶԼՄ–ն հաշվարկել է՝ որքան զենք է ԱՄՆ–ը «պատահաբար» տրամադրել ահաբեկիչներին
Ընդհանուր առմամբ, 1 միլիոն 450 հազար միավորից ավելի տարբեր ապրանքանիշերի, տրամաչափի և տարեթվերի հրաձգային զենք է փոխանցվել Աֆղանստանի և Իրաքի տարբեր ուժային կառույցներին ամերիկյան զինվորականների կողմից։ Այս մասին հայտնում է «life.ru»–ն։
978 հազար հրացան, 266 հազար ատրճանակ և գրեթե 112 հազար գնդացիր։ Այս մասին հայտարարել է Աեն Էվերթոնը՝«Պայքար զինված բռնության դեմ» կազմակերպության տնօրենը։
Աշխարհի խնդիրների հետազոտության ինստիտուտից մեկ այլ աղբյուր ներկայացրել է այլ թվեր։ 2001թ. Պենտագոնն Աֆղանստան է մատակարարել 465 հազար միավոր հրաձգային զենք Ալբանիայից, Բրիտանիայից, Բուլղարիայից, Կանադայից, Խորվաթիայից, Չեխիայից, Գերմանիայից, Հունգարիայից, Իտալիայից, Չեռնոգորիայից, Պակիստանից, Լեհաստանից, Ռումինիայից, Սլովակիայից, Սլովենիայից և հենց ԱՄՆ–ից։
Պենտագոնն էլ պաշտոնապես հայտարարում է, որ փոխանցվել է միայն 700 հազար միավոր հրաձգային զենք։
ԶԼՄ–ն հաշվարկել է՝ որքան զենք է ԱՄՆ–ը «պատահաբար» տրամադրել ահաբեկիչներին
Ընդհանուր առմամբ, 1 միլիոն 450 հազար միավորից ավելի տարբեր ապրանքանիշերի, տրամաչափի և տարեթվերի հրաձգային զենք է փոխանցվել Աֆղանստանի և Իրաքի տարբեր ուժային կառույցներին ամերիկյան զինվորականների կողմից։ Այս մասին հայտնում է «life.ru»–ն։
978 հազար հրացան, 266 հազար ատրճանակ և գրեթե 112 հազար գնդացիր։ Այս մասին հայտարարել է Աեն Էվերթոնը՝ «Պայքար զինված բռնության դեմ» կազմակերպության տնօրենը։

7or.am