Սեֆիլյանն Անդրիաս Ղուկասյանին հորդորել է դադարեցնել հացադուլը
«Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ժիրայր Սեֆիլյանը «Վարդաշեն» ՔԿՀ-ից նամակ է հղել կալանքի տակ գտնվող, հացադուլ հայտարարած, «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատ նախաձեռնության անդամ Անդրիաս Ղուկասյանին։
«Հարգելի՛ Անդրիաս, քո նման նպատակասլաց պայքարող մարդու տեսակը խիստ անհրաժեշտ է մեր ժողովրդին: Դժբախտաբար, այս օրերին քիչ է ազատամիտ քաղաքական գործիչների քանակը, որոնք, վստահելով միմյանց, մեր նման լծված են մի գործունեության, որի նպատակն է Հայաստանում օր առաջ ինքնիշխան պետության ստեղծումը:
28-րդ օրն է, որ տակավին շարունակում ես հացադուլը: Այո՛, ընդունելով և հարգելով հանդերձ քաղբանտարկյալի պայքարի այս միջոցը՝ միաժամանակ հորդորում եմ դադարեցնել այն, որովհետև արդեն իսկ վաղուց հատել ես առողջության համար վտանգավոր ժամանակահատվածը: Հուսով եմ, որ այս հորդորը՝ նախորդ օրերի մեր պայքարակից ընկերների հորդորներին միանալով, կլինի այն վերջին կաթիլը, որ վերանայես քո որոշումը և առաջնահերթորեն ուրախացնես քո ընտանիքին և մեզ բոլորիս»,–ասվում է նամակում։