Կարծիք

25.08.2016 14:42


Ինչու են մարդիկ այսքան զզված այս երկրից

Ինչու են մարդիկ այսքան զզված այս երկրից

Պաշտոնավարման 8 տարիներին չստեղծեցիր ոչ մի բարենպաստ պայման, ժողովրդի գրպանին հասանելի ոչ մի օջախ, որ այդ հարցում գոնե մեղավորությունդ քիչ լինի:

Երբ ամեն անգամ կարդում ես, որ հայերի մեծամասնությունը հանգստանում է Վրաստանում, գլխիդ կափարիչը թռնում է: Հայաստանում միջինից ցածր խավը, ով կարողանում է իրեն մի քիչ «ճոխություն» թույլ տալ, հանգստանալու գնում է Վրաստան, քանի որ գներն այնտեղ անհամեմատ ցածր են:

Հայաստանում Սերժ Սարգսյանն այնպիսի բարքեր է ստեղծել, ամեն տեղ այնքան հանրապետականների «հոտ» է գալիս, որ հանգստանալ այս երկրում պարզապես հնարավոր չէ: Ասենք, ինչո՞ւ են մեր հանգստի գոտիներն այսքան թանկ, ինչո՞ւ մենք չենք կարողանում գնալ Ծաղկաձոր, Դիլիջան, Ջերմուկ և այլ հանգստի գոտիներ, դրա փոխարեն գնում ենք Քոբուլեթի, Սոչի, Ուռեկի… Հա, լավ, այնտեղ ծով կա, բայց մեզ մոտ էլ շատ լավ ու կարևոր հանգստի գոտիներ կան, որոնցից մենք երբեք չենք օգտվում: Լավ կլինի, չէ՞, որ մենք այսքան ճանապարհ չկտրենք ուրիշի երկրում հանգստանալու համար, այլ գումար ծախսենք սեփական երկրում, և մեր տնտեսությունն այդպես էլ կզարգացնենք:

Չէ՜, գիտե՜ք, Սերժ Սարգսյանի բարքերն ամեն տեղ կան. անգամ այս հարցում մենք իրավունք չունենք սեփական երկրում գնալ հանգստի, քանի որ գներն այնպես են «խփել» ու նստել, որ դրա մասին երազելն անգամ հանցագործություն կլինի: Այո, Սերժ Սարգսյանի «կա՛մ շատ, կա՛մ ոչինչ» սկզբունքը նաև այս ոլորտում է աշխատում: Կառուցում են շքեղ հյուրանոցներ, շքեղ հանգստի գոտիներ, որ միայն հարուստներին կամ, ավելի ճիշտ, Սերժ Սարգսյանի մերձավորներին դրանք հասանելի լինեն, իսկ մենք տասը ժամ ճանապարհ կտրենք, հասնենք Քոբուլեթի, որպեսզի այնտեղ մի շաբաթ մեր գրպանին համարժեք կարողանանք հանգստանալ: Ամեն ինչ հենց այսպես են արել, որ մարդիկ այսքան զզված են այս երկրից:

Սաթեն Մանասյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը