Վիետնամցի կնոջ ընկերը սղոցել է նրա ոտքն ու ձեռքը ապահովագրության համար
Վիետնամցի մի կնոջ մեղադրում են այն բանում, որ հատուկ խնդրել է ընկերոջը սղոցել իր ձեռքն ու ոտքըապահովագրական ընկերությունից գումար ստանալու նպատակով։ Այս մասին գրում է «Daily Mail»–ը։
Նշվում է, որ ծանոթը 2,2 հազար ԱՄՆ դոլարի դիմաց սղոցել է կնոջ ձեռքը և ոտքը՝փորձելովայնպիսի պատկեր ստեղծել, իբր վնասվածքը եղել է գնացքի վթարի հետևանքով։
Հաղորդվում է, որ քննիչներն անհամապատասխանություններ են գտել կնոջ պատմած տարբերակում, որից հետո նա խոստովանել է, որ հատուկ է նման խարդախության դիմել ապահովագրական ընկերությունից 152 հազար ԱՄՆ դոլար ստանալու նպատակով։
«Կորցրել է 2,2 հազար ԱՄՆ դոլար, մեկ ձեռքը և ոտքը, իսկ հիմա կարող է նաև բանտ ընկնել։ Ոչ մի շահ չկա»,– այդպես է մեկնաբանել լուրը սոցիալական կայքերի օգտատերերից մեկը։
Նշվում է, որ խարդախության նման տեսակը բավականին հազվագյուտ է Վիետնամում։
Վիետնամցի կնոջ ընկերը սղոցել է նրա ոտքն ու ձեռքը ապահովագրության համար
Վիետնամցի մի կնոջ մեղադրում են այն բանում, որ հատուկ խնդրել է ընկերոջը սղոցել իր ձեռքն ու ոտքը ապահովագրական ընկերությունից գումար ստանալու նպատակով։ Այս մասին գրում է «Daily Mail»–ը։
Նշվում է, որ ծանոթը 2,2 հազար ԱՄՆ դոլարի դիմաց սղոցել է կնոջ ձեռքը և ոտքը՝ փորձելով այնպիսի պատկեր ստեղծել, իբր վնասվածքը եղել է գնացքի վթարի հետևանքով։

7or.am