Իտալիայում 17 ժամ փլատակների տակ մնացած աղջկան փրկել են
Իտալական Պեսկարա դել Տրոնտո քաղաքում փրկել են գրեթե 17 ժամ փլատակների տակ մնացած 10-ամյա մի աղջկա:Այս մասին հայտնում է «Quotidiano»–ն։
Հրշեջները հոսպիտալացրել են նրան։ Աղբյուրի փոխանցմամբ՝ աղջկա կյանքին վտանգ չի սպառնում:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իտալիայում երկրաշարժի հետևանքով զոհվածների թիվը հասել է 247-ի: Փրկարարները շարունակում են որոնումներն Ամատրիչե, Ակկումոլի, Պեսկարա դել Տրոնտո ու Արկուատա դել Տրոնտո քաղաքներում:
Իտալիայում 17 ժամ փլատակների տակ մնացած աղջկան փրկել են
Իտալական Պեսկարա դել Տրոնտո քաղաքում փրկել են գրեթե 17 ժամ փլատակների տակ մնացած 10-ամյա մի աղջկա: Այս մասին հայտնում է «Quotidiano»–ն։

7or.am