Աշխարհ

25.08.2016 12:30


ԱՄՆ–ն ուզում է ազդել Շվեդիայի վրա «Հյուսիսային հոսք 2»–ի շինարարության հարցում

ԱՄՆ–ն ուզում է ազդել Շվեդիայի վրա «Հյուսիսային հոսք 2»–ի շինարարության հարցում

ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը Ստոկհոլմում էներգետիկ անվտանգության հարցով Շվեդիայի վարչապետ Սթեֆան Լևենի հետ բանակցությունների ընթացքում կարող է նրան ճնշելու փորձ կատարել, որպեսզի շվեդական կառավարության ղեկավարը ելույթ ունենա «Հյուսիսային հոսք 2»–ի շինարարության դեմ։ Այս մասին հայտնում է «Svenska Dagbladet» թերթը։

Ըստ պարբերականի՝ ամերիկյան կողմը կարծում է, որ գազամուղը կարևոր է Ռուսաստանի համար այն «եվրոպական երկրների միջև սեպ խրելու նպատակով, որոնք ռուսական գազի մատակարարման կարիք ունեն», ինչպես նաև հնարավորություն է ստեղծում «զրկել Ուկրաինային տրանզիտային գազի հետագա եկամուտներից»։

Սակայն թերթը նշում է, որ չկա ոչ մի նշան, որը կցուցադրեր, որ Շվեդիան ինչ–որ բան է նախաձեռնում «Հյուսիսային հոսք 2»–ի շինարարության խոչընդոտման համար։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը