Մոսկվայի բանկում մարդկանց պատանդառած տղամարդը խնդրել է Պուտինին դառնալ իր փաստաբանը (լրացված)
Մոսկվայի կենտրոնում գտնվող «Սիթիբանկի» մասնաճյուղում պատանդներ վերցրած Արամ Պետրոսյանը խնդրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին լինել իր «հասարակական փաստաբանը»։
«Եթե հանկարծակի ողջ մնամ, ապա ուղղակի մարդկային կերպով դիմում եմ՝ եղե՛ք իմ հասարակական փաստաբանը»,– ասել է Պետրոսյանը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Պետրոսյանը «YouTube»-ում տեսաուղերձ է հրապարակել` ուղղված ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։ Իր տեսաուղերձում նա նաև ելույթ է ունեցել «գործարարություն՝ առանց սնանկացման» թեմայով։
Բացի այդ, պարզվել է, որ Պետրոսյանը մի շարք «տարօրինակ սարքավորումների» արտոնագրերի հեղինակ է։ 2012թ. նա ժամանել է Պուտինի մոտ այցելության և «նվիրել» նրան 2 արտոնագիր։
***
ՌԴ իրավապահներին հանձնված Պետրոսյանն առաջին ցուցմունքներն է տվել քննիչներին: Տղամարդը հայտարարել է, որ չէր պատրաստվում սպանել մարդկանց։ РИА «Новости»–ին հայտնել է ՌԴ Քննչական կոմիտեի մայրաքաղաքի բաժնի ղեկավարի ավագ օգնական Յուլյա Իվանովան:
«Նա նշել է, որ ընդամենը ցանկանում էր ուշադրություն հրավիրել իր խնդրին»,- ասել է Իվանովան:
***
Արամ Պետրոսյանը հարցաքննության ժամանակ ամբողջովին ընդունել է իր մեղքը։

7or.am