Առաջիկայում մեկնարկելու են ՏԻՄ ընտրությունները, ասել է թե՝ քաղաքական կյանքն աշխուժանալու և նոր թափ է ունենալու: Մեզ քաղաքական նոր պայքարի հետաքրքիր ժամանակաշրջան է սպասվում:
Մենք բոլորս գիտենք, թե ինչի է ընդունակ իշխող կուսակցությունը ընտություններում հաղթանակ տանելու համար, քանի որ այս ընտրություններով կորոշվեն հետագա ընտրությունների ընթացքն ու հաղթանակի գինը:
Գաղտնիք չէ նաև, որ հանրապետականներն ամեն ինչ անելու են առաջին մրցանակը ստանալու համար, ամեն քայլի գնալու են՝ իրենց բնորոշ խայտառակ ձևով ընտրություններն անցկացնելու համար:
Բայց այսօր քաղաքական դաշտում կան կուսակցություններ (ինձ համար գոնե մեկը կա), որոնց պետք է վստահել և ձայն տալ, քանի որ նրանց շուրջ են հավաքվել մարդիկ, որոնք մեծ պոտենցիալ ունեն Սերժ Սարգսյանին աթոռազուրկ անելու, իշխող կուսակցությանը պատասխանատվության ենթարկելու համար:
Եվ ուրախ եմ, որ շինծու կուսակցությունների կողքին կա մի կուսակցություն՝ «Համախմբում» քաղաքական ուժը, որը մասնակցելու է ՏԻՄ ընտրություններին, և եթե կուսակցության անդամների կենսագրությունն աչքի տակ անցկացնենք, կհասկանանք, որ առաջին հերթին կարող ենք այդ կուսակցության շուրջ հավաքված մարդկանց վստահել, հետո նոր կիսել նրանց գախափարները, որոնք բառացառապես բխում ենք ժողովրդի շահերից և ցանկություններից:
Մենք բոլորս ենք ուզում, որ Սերժ Սարգսյանն ու իր խայտառակ թիմն առաջ չգնան, ուզում ենք ԱԶԱՏՎԵԼ այս իշխանությունից, դրա համար պետք է ընտրեն այն թիմին, որը ոչ թե Սերժի դրածոներից կամ նրա դհոլի տակ պարողներից է, այլ այն թիմին, որն օր առաջ ուզում է ազատվել Սերժ Սարգսյանից, քանզի ժողովրդի այդքան սպասված հաղթանակը և ազգի փրկությունն այդտեղից են սկսվելու:
Այնպես որ, սթափվե՛ք, մարդի՛կ, ՏԻՄ ընտրությունները մի մեծ փորձաշրջան են համապետական ընտրություններից առաջ, մեկնարկային դիրքերը բարելավելու հնարավորություն է, քանզի եթե սա պարտվեցինք և թույլ տվեցինք, որ Սերժի թիմն անցնի, ապա մենք հետագա ընտրություններում ևս հաղթանակը պարտությամբ ենք պսակելու, քանի որ այս ընտրություններով Սերժն իր ոտքը կպնդացնի, եթե իր թիմն անցնի:
ՏԻՄ ընտրությունները մի մեծ փորձաշրջան են

Սաթեն Մանասյանի ֆեյսբուքյան էջից