Կարծիք

24.08.2016 14:37


Գյումրի և Վանաձոր քաղաքներում ընտրությունների թվերը պետք է ժողովուրդը «նկարի»

Գյումրի և Վանաձոր քաղաքներում ընտրությունների թվերը պետք է ժողովուրդը «նկարի»

Առջևում ՏԻՄ ընտրություններն են, և այս ընտրությունները մեզ համար պետք է ստուգատես լինեն: Հատկապես Գյումրի և Վանաձոր քաղաքներում ընտրությունների թվերը պետք է ժողովուրդը «նկարի» և իշխող կուսակցությանն այս ընտրություններով պետք է ապացուցել՝ այս անգամ և այսուհետ թվեր նկարողները մենք ենք լինելու:

Իհարկե, այսօր ժողովուրդը հիասթափված է կուսակցական համակարգից, և մարդիկ հարցականի տակ են դնում կուսակցականների՝ Սերժ Սարգսյանի դրածո լինելը: Այսպիսի երևույթ, ցավոք, կա մեր քաղաքական դաշտում, և այդ երևույթի միակ մեղավորը կրկին Սերժ Սարգսյանն է:

Բայց մեզ համար ընտրություն գնալու ճանապարհին մեկ բան պետք է պարզ լինի՝ այն կուսակցությունը, որը որևէ աղերս չունի Սերժ Սարգսյանի և նրա հանցախմբի հետ, այդ կուսակցության շահերն ու նպատակներն էլ համապատասխանում են ժոողովրդի շահերի և սպասելիքների հետ: Սա պետք է դաջենք մեր ուղեղում ընտրության գնալուց առաջ և միշտ հիշենք, որ մեր ձայնը Սերժին տալու պատճառով է, որ երկրում ծայրաստիճան հիասթափություն կա, որ երկրում մարդիկ «ծռվում» են Սերժին գահընկեց անելու համար:

Հ.Գ.
Երկար ժամանակ է, ինչ հետևում եմ «Համախմբում» կուսակցությանն ու իր թիմի աշխատանքին: Կարծում եմ՝ այս նոր քաղաքական ուժն ունի հստակ սահմանած նպատակ, առաքելություն և ռազմավարություն՝ համախմբված անկոտրում քաղաքական թիմով: Եվ այս համախմբվածությամբ մենք կհասնենք ցանկալի արդյունքի, այն է՝ ընտրությունների ժամանակ Սերժ Սարգսյանի թիմին տապալել այնպես, ինչպես իրենք են մեզ տապալում ընտրություններից հետո:

Հ.Գ. Եվ միշտ պետք է հիշել մի բան՝ այս ընտրություններից է սկսում մնացած ընտրությունների արդյունքների նկարչությունը:

Վահան Սարգսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը