Կարծիք

24.08.2016 14:21


Կամք, կորով և համբերություն եմ մաղթում Իտալիային

Կամք, կորով և համբերություն եմ մաղթում Իտալիային

Երբ լսեցի առավոտյան կենտրոնական Իտալիայում տեղի ունեցած երկրաշարժի մասին, որի հետևանքով գրեթե ամբողջությամբ ավերվել են Ակկումոլի, Ամատրիչե փոքր քաղաքները, կան տասնյակ զոհեր, հարյուրավոր վիրավորներ ու անհայտ կորածներ, անմիջապես հիշեցի իտալացի բարեկամիս՝ Մարիո Սիմոնելլիին, որը 1988թ. դեկտեմբերին գլխավորում էր իտալական կառավարության օժանդակությունը և փրկարար աշխատանքները Սպիտակում: Երբ ես դեռ Իտալիայում էի, 2012թ. լույս տեսավ Մ.Սիմոնելլիի «Il Lungo Inverno di Spitak» /Սպիտակի երկար ձմեռը/ հեղինակած գիրքը, ուր նա նշում է, որ «սովորաբար մարդկանց որակն ամենացայտուն կերպով դրսևորվում է մեծ արհավիրքների և անդառնալի կորուստների ժամանակ, դրանք հաղթահարելու նրանց ունակության մեջ»: Իտալացի մասնագետին այդքան չէին ցնցել Սպիտակում բնական աղետի հետևանքները, ինչքան այդ օրերին հայերի ցուցաբերած «վեհանձնությունն ու կամքը», «մարդկային ամենաբարձր հատկանիշները՝ համեմված անսահման տոկունությամբ»: Այսօր, երբ Լացիոյում երկրաշարժի հետևանքով Մարիոն և ողջ Իտալիան ապրում են մեր այդ օրերի նույն ցավի ու կորստի դառը պահերը, մաղթում եմ նրանց կամք, կորով և համբերություն: Ես կիսում եմ զոհերի ու անհայտ կորածների ընտանիքների վիշտը, մաղթում արագ ապաքինում բոլոր վիրավորներին: Հայաստանը ձեզ հետ է... Ցավում ենք....

ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության վարչության անդամ, ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Կարապետյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը