Կարծիք

23.08.2016 20:04


Գյումրիում ժողովուրդը ինչքան ուզի՝ էնքան կխփի

Գյումրիում ժողովուրդը ինչքան ուզի՝ էնքան կխփի

Առաջիկա ՏԻՄ ընտրություններում կա ռեալ շանս և հնարավորություն՝ վերացնելու քաղաքական մենաշնորհը և իշխանությունը հանձնելու ժողովրդին՝ ստեղծելով ժողովրդաիշխանական կառավարման համակարգ:
Մենք գիտակցում ենք, որ կա հիասթափություն կուսակցական համակարգի նկատմամբ, և վստահությունը քաղաքական համակարգերի նկատմամբ նվազ մակարդակի վրա է, սակայն կան նաև փոփոխությունների ցանկություն և իրականացման լայն հեռանկարներ:
Այս ամենի նախաձեռնությունը պատկանում է նոր քաղաքական ուժի, որն ունի հստակ սահմանած նպատակ, առաքելություն և ռազմավարություն՝ համախմբված անկոտրում քաղաքական թիմով:
Մենք միայն համախմբվածությամբ և համաժողովրդական ալիքի միջոցով կարող ենք հասնել հաջողության:
ՀԳ 1.Բոլորիս հիշողության մեջ դեռ թարմ է «Ինչքան ուզենք՝ էնքան կխփենք» կարգախոսը:
ՀԳ 2.Դիցուք, Գյումրիում ժողովուրդն ինչքան ուզի, էնքան կխփի:

Աղվան Պողոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը