«Սասնա ծռերին» սատարող մի խումբ քաղաքացիներ այսօր Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հետ հանդիպումից հետո երթով շարժվել են դեպի Արդարադատության նախարարություն՝ պահանջելով վերականգնել «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիվանդանոցում պահվող «Սասնա ծռերի» մի շարք անդամների շուրջօրյա խնամքը։
Արդարադատության նախարարություն հասած ցուցարարները հանդիպում էին պահանջում նախարարի հետ։ Նախարարության աշխատակիցները նրանց առաջարկեցին խումբ կազմել և բարձրանալ վերև, սակայն հավաքվածները չհամաձայնեցին:
Երթի մասնակիցներն այնուհետև գնալու են «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ։
Բողոքի երթ Երևանում (տեսանյութ)