Հայաստանի անկախության հռչակագիրը քաղաքական իդեալ է
Հայաստանի անկախության հռչակագիրը, ինչպես նաև նման ահագին փաստաթղթեր քաղաքական իդեալներ են, և դրանք երբեք ամբողջությամբ իրականություն չեն դառնում, եթե հանկարծ շատ մոտենում ենք այդ իդեալներին, ապա սկսում ենք նոր իդեալներ ստեղծել:
Եվ եթե քաղաքական իդեալն իրականություն չի, ապա չպետք է հիասթափվել այդ իդեալից, որովհետև հենց այդ իդեալներն են ջերմացնում մեր պայքարի ոգին ու մեզ դրդում գործողությունների:
ԱՄՆ-ի անկախության հռչակագրում նշված է` «..բոլոր մարդիկ ծնվում են հավասար...», բայց, միևնույն ժամանակ, հիմնադիր հայրերը հասկանում էին, որ սևամորթները հավասար չեն, դեռ 200 տարի հետո քաղաքացիական պայքարի միջոցով սևամորթները պետք է ահագին իրավունքներ նվաճեին: Դրա համար քաղաքական իդեալները հենց պայքարի ուղենիշ են:
Միշտ հիշեք, որ քաղաքական իդեալներն իրականությունից հեռու են, բայց, միևնույն ժամանակ, համոզված եղեք, որ դեպի դրանք տանող ճանապարհ միանշանակ կա: Իրականությունից չհիասթափվելու միակ տարբերակն իդեալները վառ պահելն է:
Մեր անկախության հռչակագրում սահմանված ժողովրդավարական, իրավական, անկախ, միացյալ Արցախով պետության իդեալները մեր սրտերը ջերմացնող գաղափարներ են, որոնց համար պայքարը դժվար է, բայց հենց այդ ջերմությունն էլ մեր ոգում պայքարը վառ է պահում: Ու հենց այդ վառ լույսն էլ լուսավորելու է մեր ճանապարհը դեպի մեր իդեալներ:

Արմեն Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից