Աստծուն ծառայելուց առաջ պետք է հավատարմության երդում տաս Սերժ Սարգսյանին
Պարզվում է՝ քահանա լինելու համար պետք է նախ հանրապետական լինես և Աստծուն ծառայելուց առաջ հավատարմության երդում տաս Սերժ Սարգսյանին: Կաթողիկոսի սրբազան գահը եկամտաբեր բիզնեսի վերածած վեհափառն Էրեբունիում տեղի ունեցած դեպքերից և դրան հաջորդած իրադարձություններից հետո «կադրային ջարդ» է սկսել եկեղեցում և հեռացնում է բոլոր այն հոգևորականներին, որոնք հանդգնել են մի «թթու խոսք» ասել Սերժ Սարգսյանի գլխավորած իշխանությանը կամ էլ բողոքի ցույցերին են մասնակցել՝ կանգնելով ժողովրդի կողքին:
Օրեր առաջ իմացանք, որ Գարեգին Երկրորդը Հոլանդիայում հոգևորականի է կարգալույծ արել բողոքի ցույցին մասնակցելու համար, այսօր հայտնի դարձավ, որ նման կերպ է վարվել նաև երկու այլ քահանաների հետ՝ արդեն Հայաստանում: Նրանք նույնպես ցույցերի են մասնակցել, բայց արդեն Երևանում՝ Խորենացի փողոցում:
Մեր բարձրաստիճան շատ հոգևորականների պահվածքն ընդհանրապես միայն պարսավանքի է արժանի, քանզի նրանք պարզապես խայտառակում են մեր Եկեղեցին: Եվ այս խայտառակությունը գալիս է հենց Գարեգին Բ-ից, ով Սերժ Սարգսյանի համար վերածվել է Աստծո մոտ յուրահատուկ բարեխոսի, և ով աչքերը փակում է, կամ էլ արդարացնում Սերժ Սարգսյանի ցանկացած դատապարտելի արարք, դրա դիմաց էլ ստանում հարկային և այլ ֆինանսական արտոնություններ սեփական բիզնեսը ծաղկեցնելու համար, քանի որ վեհափառը չի սահմանափակվում միայն ՓԲԸ-ի վերածված Եկեղեցու եկամուտներից, այլ ձեռքը գցել է նաև «աշխարհիկ» բիզնեսներին։
Սա պարզապես ամոթալի է: Հետո էլ զարմանում են, թե ինչու էին մարդիկ Հռոմի պապի այցի ժամանակ այդքան մեծ խանդավառությամբ ընդունում նրա օրհնությունը՝ ուշադրության չարժանացնելով Գարեգին Բ-ին: Զարմանալի բան չկա, քանի որ այդ մարդը երևի կարծում է, որ ինքն էլ Ամենայն Հանրապետական Կաթողիկոս է՝ անտեսելով ժողովրդին: Ժողովուրդն էլ նույնությամբ է պատասխանում: Ցավն էլ այն է, որ եթե այսպես շարունակվի, մականունավոր կաթողիկոս ենք ունենալու՝ օրինակ, Բենթլի Առաջին... Եվ սա, ցավոք, չար կատակ չէ, այլ դաժան իրականություն:

Հրանտ Ենոքյանի ֆեյսբուքյան էջից