Ստեփանավանի տարածաշրջանի միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների ընթացիկ ամառային, ձմեռային պահպանման աշխատանքների համար 2016 թվականին հատկացվել է 101 մլն 981 հազար դրամ: Այդ աշխատանքները տարիներ շարունակ իրականացնում է «Արգիշտի-1» ընկերությունը: Այս տարի ևս այդ ընկերությանն է վստահվել Ստեփանավանի տարածաշրջանի ավտոճանապարհների խնամքը: Պետական բյուջեով նախատեսված գումարից, երեկվա դրությամբ, արդեն իսկ վճարվել է 65 մլն 332 հազար դրամը:
Այսպիսով, Կառավարությունը մեր հարկերից վերցրել և այսքան գումար է տվել Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանին և նրա եղբորը՝ Սեյրան Դարբինյանին, քանի որ երկու եղբայրներին է պատկանում «Արգիշտի-1» ընկերությունը, և քանի որ այս երկու եղբայրները հարստանալու մեծ պոտենցիալ ունեն: Ահա այսպիսի «ապահով ու առաջ Հայաստան» խոսք տված Սերժ Սարգսյանը տարիներ շարունակ բոլորիցս վերցնում, մեկին է հարստացնում, դրա համար էլ այս երկրիը երկիր չի դառնում:
Ամեն անգամ «մեծ ձկներին» են մեծ գործեր տալիս, որ է՛լ ավելի հարստացնեն, իսկ նրանք, ովքեր Սերժի մերձավորները չեն, պետք է թողնեն գնան, ուրիշ երկրում բիզնես դրեն. գումար աշխատելու տեղերը հարուստները «բրոնիա» են արել: Դրա համար էլ Հայստանում կա՛մ շատ հարուստներ, կա՛մ շատ աղքատներ կան, և այս «հավասար անհավասարության» հիմնադիրը Սերժ Սարգսյանն է:
Ամեն անգամ «մեծ ձկներին» են մեծ գործեր տալիս
Ստեփանավանի տարածաշրջանի միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների ընթացիկ ամառային, ձմեռային պահպանման աշխատանքների համար 2016 թվականին հատկացվել է 101 մլն 981 հազար դրամ: Այդ աշխատանքները տարիներ շարունակ իրականացնում է «Արգիշտի-1» ընկերությունը: Այս տարի ևս այդ ընկերությանն է վստահվել Ստեփանավանի տարածաշրջանի ավտոճանապարհների խնամքը: Պետական բյուջեով նախատեսված գումարից, երեկվա դրությամբ, արդեն իսկ վճարվել է 65 մլն 332 հազար դրամը:
Այսպիսով, Կառավարությունը մեր հարկերից վերցրել և այսքան գումար է տվել Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանին և նրա եղբորը՝ Սեյրան Դարբինյանին, քանի որ երկու եղբայրներին է պատկանում «Արգիշտի-1» ընկերությունը, և քանի որ այս երկու եղբայրները հարստանալու մեծ պոտենցիալ ունեն: Ահա այսպիսի «ապահով ու առաջ Հայաստան» խոսք տված Սերժ Սարգսյանը տարիներ շարունակ բոլորիցս վերցնում, մեկին է հարստացնում, դրա համար էլ այս երկրիը երկիր չի դառնում:
Ամեն անգամ «մեծ ձկներին» են մեծ գործեր տալիս, որ է՛լ ավելի հարստացնեն, իսկ նրանք, ովքեր Սերժի մերձավորները չեն, պետք է թողնեն գնան, ուրիշ երկրում բիզնես դրեն. գումար աշխատելու տեղերը հարուստները «բրոնիա» են արել:
Դրա համար էլ Հայստանում կա՛մ շատ հարուստներ, կա՛մ շատ աղքատներ կան, և այս «հավասար անհավասարության» հիմնադիրը Սերժ Սարգսյանն է:
Վահան Սարգսյանի ֆեյսբուքյան էջից