Կարծիք

23.08.2016 10:00


Մի ամբողջ ազգ սպասում է մեկ մարդու հրաժարականի

Մի ամբողջ ազգ սպասում է մեկ մարդու հրաժարականի

Շուրջբոլորը երկրում տիրող ծանր իրավիճակից դժգոհ մարդիկ են՝ ուսուցչից մինչև խոշոր գործարար: Մարդիկ իրենց խնդիրների մեծ մասի սկզբնաղբյուր տեսնում են Սերժ Սարգսյանի վարած անարդյունավետ, տեղ-տեղ՝ կործանարար քաղաքականությունը: Երկրի ներսում, երկրից դուրս դժվար է գտնել գեթ մեկ հայի, ով անձնական շահ չունենալով՝ պաշտպանում է Սերժ Սարգսյանին: Մի ամբողջ ազգ սպասում է մեկ մարդու հրաժարականի:

Այսօրվա իրավիճակում այն մարդը, ով իր վրա կվերցնի պատասխանատվություն և գահընկեց կանի Սերժ Սարգսյանին, հայոց պատմության դասագրքերի մեջ կմտնի որպես մի գործիչ, ով 21-րդ դարում հայկական պետությունն ազատեց մեկ մարդու լծից: Ատելությունն այնքան մեծ է, որ շատերի համար նույնիսկ կարևոր չէ, թե դա ով կլինի՝ իշխանության ներսի մարդ, ընդդիմության մեջ գտնվող մեկը կամ մեկ այլ գործիչ: Կարևորը, որ այդ մարդն իր վրա պատասխանատվություն վերցնի և ազատի մեր ազգը Սերժ Սարգսյանի իշխանությունից: Դրանից հետո մեզանում պետք է վերաիմաստավորվի ամեն բան, և մենք կունենանք շանս՝ 21-րդ դարին հարիր պետություն ունենալու:

Ես գոնե ինձ համար գիտեմ, թե ով կարող է լինել այդ մարդը, բայց իմ գիտենալը քիչ է. պետք են գործողություններ, այլապես պետականության կորստի համար պատասխան ենք տալու բոլորս:

Բենիամին Մաթևոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը