Լրահոս

16.12.2009 11:49

Էդվարդ Նալբանդյանը մասնակցել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության արտգործնախարարների համաժողովին

Էդվարդ Նալբանդյանը մասնակցել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության արտգործնախարարների համաժողովին

Աշխատանքային այցով Փարիզում գտնվող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը դեկտեմբերի 15-ին մասնակցեց Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության արտգործնախարարների համաժողովին:

Նախարարական հանդիպմանը, որը տեղի է ունենում կազմակերպության ստեղծման 40-ամյա հոբելյանի շրջանակներում, մասնակցում են կազմակերպության 70 անդամ, ասոցիացված եւ դիտորդ երկրների պատվիրակությունները:

Նախարարական համաժողովի օրակարգում էր 2008 թ. հոկտեմբերին կայացած Քվեբեկի գագաթաժողովին ընդունած որոշումների իրականացման ընթացքը:

Նախարարական հանդիպմանը ելույթով հանդես եկավ Հայաստանի արտգործնախարարը:

Դրական գնահատելով Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ երկրների համագործակցությունն ու համերաշխությունը' նախարար Նալբանդյանն ընդգծեց, որ Հայաստանը հավատարիմ է կազմակերպության արժեքներին եւ այսուհետ եւս ջանալու է իր ակտիվ մասնակցությունը բերել Ֆրանկոֆոնիայի գործունեությանը:

Նախարար Նալբանդյանի փարիզյան օրակարգում ներառված էին նաեւ երկկողմ հանդիպումներ:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։