Քաղաքական

22.08.2016 14:50


Լարիսա Ալավերդյան. «Ով ուզում է հող հանձնել` թող իր բնակարանը տա»

Լարիսա Ալավերդյան. «Ով ուզում է հող հանձնել` թող իր բնակարանը տա»

-ԼՂՀ հակամարտության կարգավորման շուրջ Հայաստանից հնչող հռետորաբանությունը՝ զիջումների, փոխզիջումների մասին, անընդունելի է,– այս մասին այսօր՝ օգոստոսի 22–ին, լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասել է ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը:

Հարցին՝ ի՞նչ նկատի ուներ ԼՂ նախագահ Բակո Սահակյանը, երբ հայտարարեց, որ հակամարտության կարգավորման համար իրավացի ու համարժեք փոխզիջումներն անհրաժեշտ են, Ալավերդյանը պատասխանել է, որ զիջումների ու փոխզիջումների մասին խոսելն իր համար ընդունելի չէ:

Ալավերդյանը նշել է՝ Ադրբեջանը երբեք զիջումների ու փոխզիջումների մասին չի խոսում:

–Հակառակը՝ իրենք հստակ ասում են` մեր հողերն են, տվեք մեզ, ավելին, ասում են, որ Հայաստանի մի մասն էլ իրենցն է... Ու որտե՞ղ է զիջումների սահմանը: Չկա այդ սահմանը, երբ նման մոտեցում ունի հակառակորդը: Ադրբեջանն ասում է, որ ես վայրագ պատերազմ չեմ սկսի, եթե տարածքները տրվեն:

Ալավերդյանի կարծիքով Հայաստանը տարբեր փաստաթղթերի ստորագրմամբ հայտնել է իր պատրաստակամությունը հողեր հանձնելու վերաբերյալ, սակայն շեշտել է՝ «ով ուզում է հող հանձնել՝ թող իր բնակարանը տա»:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը