Փաստաբան. ««Էրեբունի» ԲԿ-ի կողմից նշանակված բուժակների 24-ժամյա հերթապահությունը հանվել է, ինչը կոպիտ խախտում է»
«Սասնա ծռեր» խմբավորման 5 անդամների փաստաբան Ինեսսա Պետրոսյանն այսօր՝ օգոստոսի 22–ին, տեսակցել է իր պաշտպանյալներից 3-ին, ովքեր գտնվում են «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում, և տեղեկացել, որ «Էրեբունի» ԲԿ-ի կողմից նշանակված բուժակների 24-ժամյա հերթապահությունը հանվել է.
–«Էրեբունի» ԲԿ-ն բուժակների կողմից 24-ժամյա հերթապահություն էր նշանակել, որը, փաստորեն, այսօր հանվել է, ինչը շատ մտահոգեց ինձ՝ որպես պաշտպանի: Այսինքն՝ մենք ունենք այնտեղ լուրջ խնդիր։
Փաստաբանը նշել է, որ դա իրավունքների կոպիտ խախտում է՝ հավելելով, որ «Էրեբունի» ԲԿ-ից «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ էր տեղափոխվել 7 հիվանդ, որոնց անմիջական հսկողություն էր անհրաժեշտ:
–Իրենք գիտեն, թե ինչ բուժում է հարկավոր: Այնտեղ կան մարդիկ, ովքեր պետք է գտնվեն վերակենդանացման բաժանմունքում՝ իրենց վիճակի հետ կապված, սակայն տեղափոխվեցին. միակ հույսն այն էր, որ «Էրեբունիից» հերթապահություն կար: Բայց, փաստորեն, այսօրվանից այդ հերթապահությունն էլ է հանված է, և այսօրվանից լուրջ խնդիր էլ կա՝ նրանց առողջությունը վտանգված է,-նկատել է նա:
Մանուկյանը նշել է, որ այդ առնչությամբ կպատրաստեն բողոքներ և դիմումներ։ Պավել Մանուկյանի խափանման միջոցը փոխելու դիմումի մերժման որոշումն էլ պարտադիր կերպով կբողոքարկվի Վճռաբեկ դատարանում:
–Բացահայտ է, որ Պավել Մանուկյանը խուսափելու հիմք չունի. գիտեք որ առողջական ծանր վիճակում է։ Դեռ մի շարք վիրահատություններ էլ պետք է արվեն, և մեկ տարվա ընթացքում տեղաշարժվելու խնդիր կունենա, երկու ազդրերի բազմաբեկոր վնասվածքներ է ստացել։

7or.am