Քաղաքական

22.08.2016 10:30


«ՀՅԴ-ն ՀՀԿ-ին իր սոլիդարությունն ու եղբայրությունն է հայտնում»

«ՀՅԴ-ն ՀՀԿ-ին իր սոլիդարությունն ու եղբայրությունն  է հայտնում»
«Սասնա ծռերի» անդամ Արայիկ Խանդոյանի եղբոր՝ Արարատ Խանդոյանի կինը հանդես է եկել հայտարարությամբ, որում, մասնավորապես, ասվում է.

«Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքում 2016 թվականի սեպտեմբերի 18-ին տեղիկունենան ՏԻՄ ընտրություններ: Ինչպես հայտնի է բոլորին, իր թեկնածությունն է առաջադրել նաև Արայիկ Խանդոյանը: Բոլորին հայտնի է, որ Արայիկի եղբայրը՝ Արարատ Խանդոյանը, կուսակցական է ՀՅԴ և երբեք դա չի թաքցրել: Ես Արարատ Խանդոյանի կինն եմ՝ ՍոնաԹամարյանը, ԿԸՀ-ից ընտրական լիցենզիան ստացել եմ ՀՅԴ-ի կողմից, և նշանակումները միշտ իրենք են արել, սակայն Ծաղկահովիտի ՏԻՄ ընտրությունների հետ կապված՝ ՀՅԴ մարզային և տարածքային կառույցները հրաժարվում են ինձ նշանակել Ծաղկահովիտի ընտրատեղամասում՝ որպես ընտրական հանձնաժողովի անդամ: Ես լավ հասկանում եմ, որ սա քաղաքական որոշում է, որ ՀՅԴ-ն ՀՀԿ-ին իր սոլիդարությունն ու եղբայրությունն է հայտնում: ՀՀ-ում շարունակում են գործել կիսագողական բարքեր, տարածքը իմն է, որոշողը ես եմ, սա վերաբերվում է Արագածոտնի ՀՅԴ-ական մարզպետ՝ Գրիգոր Գյոզալյանին: Ես պահանջում եմ ՀՅԴ-ից վերականգնել իմ խախտված իրավունքները, քանի դեռ ժամանակ կա դա անելու համար»:
Հարգանքներով՝ Սոնա Թամարյան

Այս խորագրի վերջին նյութերը