Կարծիք

19.08.2016 14:28


Միայնակ գայլին չեն թողնի առաջադրվի՝ լավ իմանալով, որ նա կընտրվի

Միայնակ գայլին չեն թողնի առաջադրվի՝ լավ իմանալով, որ նա կընտրվի

«Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանը՝ Միայնակ գայլը, «Նուբարաշեն» ՔԿՀ-ից հայտարարություն է տարածել այն մասին, որ ցանկանում է իր թեկնածությունն առաջադրել առաջիկա ՏԻՄ ընտրություններին:

«Արդեն երրորդ օրն է՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի վարչակազմը և ՀՀ ՀՔԾ-ն չեն ցանկանում հաստատել իմ լիազորագիրը, որի միջոցով իմ վստահված անձը պետք է Ծաղկահովիտ համայնքում կայանալիք ՏԻՄ ընտրություններում կազմակերպի իմ թեկնածության առաջադրումը, որի վերջնաժամկետը լրանում է օգոստոսի 19-ին»,- հայտնել է նա:

Փաստորեն, իշխանությունը չի թողնում, որ Արայիկ Խանդոյանն իր թեկնածությունն առաջադրի՝ լավ իմանալով, որ եթե նա իր թեկնածությունը դնի այդ ընտրատարածքում, բոլորն են նրան ըտրելու, և Հանրապետականի թեկնածուն պեչենու ծառից կախված կմնա:

Սերժ Սարգսյանն այսօր էլ թույլ չի տա, որ Միայնակ գայլն առաջադրվի, քանի որ գիտի՝ ժողովուրդն ինչքան է զզվում այս իշխանությունից և նրա առաջադրված թեկնածուներից, և եթե մեկ մարդ, ում աջակցում է մի ամբողջ ազգ, ում «ահաբեկչական» քայլերը ողջունում ու աջակցում է, նրա թեկնածությունը ոչ միայն կընդունվի Ծաղկահովիտում, այլ նաև մեծամասնությունը, եթե ոչ՝ բոլորը, նրան կընտրի, դե թեկուզ բանտում իր գործունեությունը ծավալի:

Սա, իսկապես, Հանրապետականների համար խայտառակ պարտություն կլինի, քանի որ Արայիկ Խանդոյանին իրենք ահաբեկիչ են անվանում, նրան բանտ են նստեցնում, իսկ ժողովուրդը նրան ընտրելով՝ ևս մեկ անգամ կապացուցի, որ Արայիկն ազգի հերոս է, և նրա քայլերն արդարացված են:

Սաթեն Մանասյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը