Քաղաքական

19.08.2016 11:50


Վերաքննիչը մերժեց Պավել Մանուկյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը

Վերաքննիչը մերժեց Պավել Մանուկյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը

Դատարանը մերժել է «Սասնա ծռեր» խմբի անդամ Պավել Մանուկյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը։ Նա կմնա կալանքի տակ։

Այս մասին Վերաքննիչ դատարանի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց Պավել Մանուկյանի պաշտպաններից Հարություն Բաղդասարյանը:

Վերջինը նշեց, որ դատարանի հիմնավորումը դեռ իրեն չի տրամադրվել։ Ըստ նրա՝ այդ հիմնավորումը կարող է լինել այն, որ Մանուկյանը կարող է խուսափել, թաքնվել, այլ արարք կատարել.

–Սակայն Պավել Մանուկյանն ի վիճակի չէ փախչել. բացի այդ, ինչպե՞ս են պատկերացնում, որ պայքարի դուրս եկած մարդը փախչի:

Փաստաբանը նաև տեղեկացրեց, որ այսօր կեսօրին Դատապարտյալների հիվանդանոցում տեղի կունենա Պավել Մանուկյանի վիրահատությունը:


Հիշեցնենք՝ Պավել Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 219-րդ հոդվածի 3-րդ մասով (շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելը) և 235-րդ հոդվածով (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը)։

Մի դեպքում նախատեսվում է 6-12, մյուս դեպքում՝ 3-8 տարվա ազատազրկում:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը