Քաղաքական

19.08.2016 11:19


Ստեփան Մարգարյան. ««Հրապարակ» օրաթերթը խեղաթյուրել է իմ խոսքերը»

Ստեփան Մարգարյան. ««Հրապարակ» օրաթերթը խեղաթյուրել է իմ խոսքերը»

«Մենք «Ազգային վերածնունդ» կուսակցության ներկայացուցչի աջակցության հարց երբևէ չենք քննարկել», - այս մասին «Zham.am»-ի հետ զրույցում ասաց ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության փոխնախագահ Ստեփան Մարգարյանը:

Այսօր «Հրապարակ» օրաթերթը նյութ էր հրապարակել, որում նշվում էր, թե, իբր, Ստեփան Մարգարյանը նշել էր, որ ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցությունը քննարկում է Գյումրիում ընտրություններին «Ազգային վերածնունդ» կուսակցության թեկնածու Հովհաննես Մարգարյանին աջակցելու հարցը:

Այն հարցին, թե համապատասխանո՞ւմ է այս լուրն իրականությանը, Ստեփան Մարգարյանը բառացիորեն մեզ պատասխանեց հետևյալը. ««Հրապարակ» օրաթերթի թղթակիցն ամբողջովին խեղաթյուրել է իմ խոսքերը: Ես նրան երբևէ չեմ ասել՝ թե, իբր, մենք քննարկում ենք Հովհաննես Մարգարյանին աջակցելու հարցը: Ավելին՝ նման քննարկում երբեք չի եղել: Իսկ ինչ վերաբերում է իմ խոսքերին, ապա ես ասել եմ, որ վարչությունը քննարկում է Գյումրիում կայանալիք ընտրությունների հարցերը, և դեռ վերջնական որոշում մենք չունենք: Ավելին ասեմ Ձեզ, որ որևէ այլ թեկնածուի աջակցելու հարց մենք երբևէ չենք քննարկել», - ասաց նա:

Աղբյուրը՝ «Zham.am»

Այս խորագրի վերջին նյութերը