Շ. Քոչարյան. «Երբ Բաքուն խոսի զիջումների մասին, այն ժամանակ կարելի է խոսել փոխզիջումների մասին»
-Լեռնային Ղարաբաղը չի կարող լինել Ադրբեջանի կազմում, իսկ հայկական կողմից փոխզիջումների մասին կարելի է խոսել այն ժամանակ, երբ պաշտոնական Բաքուն հայտարարի զիջումների մասին,-այս մասին օգոստոսի 18–ին Կառավարությունում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասել է արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը՝ հավելելով, որ առ այսօր Բաքուն որևէ հայտարարություն չի արել զիջումների վերաբերյալ:
Անդրադառնալով այն հարցին, թե հայկական կողմը խոսո՞ւմ է փոխզիջումներից և ի՞նչ է պատրաստ զիջել՝ Շավարշ Քոչարյանը նշել է.
–Երբ Բաքուն խոսի զիջումների մասին, այն ժամանակ կարելի է խոսել փոխզիջումների մասին: Քանի դեռ այնտեղ չեն խոսում, նույնիսկ այդպիսի հարցեր բարձրացնելն առնվազն կոռեկտ չէ: Այլ բան է, որ բանակցային գործընթացների մասին խոսելիս հայկական կողմերն ասում են՝ այո, փոխզիջումների պատրաստ են ընդհանուր, բայց քանի դեռ Ադրբեջանի կողմից դիրքերն ավելի են կոշտանում, ապա հայկական կողմերից փոխզիջումների մասին խոսելն անիմաստ է։
Ըստ Շավարշ Քոչարյանի՝ բանակցային գործընթացը ենթադրում է գնալ փոխզիջումների, սակայն քանի դեռ կողմերից մեկը երբևիցե չի հայտարարել, ինչ զիջումների է պատրաստ, ապա հայկական կողմից զիջումների մասին խոսելը տակտիկական կոպիտ սխալ է:
Խոսելով այն հարցի շուրջ, թե հայկական կողմը որպես զիջում ի՞նչ է պահանջում Ադրբեջանից և ի՞նչ սպասելիքներ ունի՝ Շավարշ Քոչարյանը պատասխանել է.
–Մեր նպատակը շատ հստակ է. Լեռնային Ղարաբաղը չի կարող լինել Ադրբեջանի կազմում, և պետք է երաշխավորված լինի ԼՂ-ի ժողովրդի և պետության անվտանգությունը: Այդ երկու հարցադրումը հստակ դրված է և դրա մասին բազմիցս ասվել է: Ինչ վերաբերում է դետալներին, ինչպես դրան հասնել, դա արդեն այլ խնդիր է, ինչը պայմանավորված նաև այն կողմի դիրքորոշմամբ, իսկ բանակցային կողմի դիրքորոշումը շատ կոշտ է, և այս պարագայում խոսել դետալների մասին ուղղակի անիմաստ է,– նշել է Քոչարյանը։
Հարցին, թե Սերժ Սարգսյան-Վլադիմիր Պուտին հանդիպումից հետո ռուսական կողմում հրապարակումներ եղա՞ն եռակողմ՝ Սարգսյան-Պուտին-Ալիև հանդիպման մասին, արդյոք նախատեսվո՞ւմ է նման հանդիպում, Շավարշ Քոչարյանը պատասխանել է, որ նման ձևաչափի հանդիպումներից հայկական կողմը երբեք չի խուսափել, եթե այդ հանդիպումների արդյունքում կարելի է հասնել որևէ արդյունքի:
Փոխարտգործնախարարի խոսքով՝ տվյալ դեպքում արդյունքը Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած հանդիպումների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումն է։
–Արդյունքը կարող է լինել թե՛ տեղաշարժը բանակցային գործընթացում, թե՛ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի հանդիպումները կյանքի կոչելը, այսինքն՝ կրակի դադարեցման ռեժիմի ամրապնդումը, հավատարիմ մնալը 1994 թվականի զինադադարի մասին համաձայնագրին, Կասպրշիկի խմբի առաքելությունների ավելացմանն ու սահմանային միջադեպերի հետաքննման մեխանիզմների ներդրմանը,– ասել է Շավարշ Քոչարյանը։

7or.am