Կարծիք

18.08.2016 12:50


Միշտ հիշե՛ք գյումրեցիներին և գնացե՛ք ընտրության

Միշտ հիշե՛ք գյումրեցիներին և գնացե՛ք ընտրության

Ինչ թասիբով մարդիկ են, չէ՞, գյումրեցիները: Նրանք ամեն տեղ հաղթանակ են տանում՝ սպորտում, ընտրություններում: Այո՛, սպորտում կա՛մ առաջինն են, կա՛մ չկան: Իսկ ընտրությունները... Եթե մեկն ասում է՝ միևնույն է, ՀՀԿ-ն հաղթելու է, ընտրենք թե ոչ, հիշե՛ ք գյումրեցիների օրինակը:

Ընտրություններում ողջ գյումրեցիները գնացին և չընտրեցի՛ն Սերժ Սարգսյանին, ինչի շնորհիվ Սերժն իսկապես խայտառակ պարտություն ունեցավ: Սերժ Սարգսյանին անգամ չօգնեց ընտրակեղծարար մեքենան, չօգնեց անգամ Մուկուչյանը, քանի որ գյումրեցիները վճռական մարդիկ են, գնացին ընտրության, չընտրեցին Սերժ Սարգսյանին (ասում են նաև, որ մարդիկ եղան՝ կաշառք վերցրեցին, բայց չընտրեցին Սերժին):

Այդքան կամքի և միասնականության շնորհիվ այդ անգամ գյումրեցիներն ընտրության թվերն ինչքան ուզեցին՝ խփեցին:

Հիմա ասածս ինչ է. առաջիկայում ԱԺ ընտրություններն են, ՀՀԿ-ական մականունավորներն իրենց թեկնածություններն են առաջադրում, արդեն խառնվել են իրար: Բոլոր մարզերի և քաղաքների բնակիչները եթե մեր սիրելի գյումրեցիների նման կամք ունենան, Սերժ Սարգսյանին ու հանրապետականներին կարմիր քարտ ցույց կտան, որ հասկանան՝ հայ ժողովուրդը թասիբով ժողովուրդ է, հայ ժողովուրդը չի՛ հանդուրժելու այս անարդարությունները, չի՛ հանդուրժելու թոխմախներին, նրանց թիկնապահների արարքները, չի՛ հանդուրժելու ոստիկանական կեղծ ու բիրտ գործողությունները, չի՛ հանդուրժելու և չի՛ մոռանալու ապրիլյան պատերազմի քաղած պտուղները, չի՛ մոռանալու այն ամենը, ինչ արել են Սերժն ու իր մտերիմներն այս ժողովրդի գլխին: Եվ մենք պետք է մի քիչ գյումրեցիների նման կամք ունենանք, Սերժ Ազատիչին ցտեսություն ասելու՝ առանց միտինգների, առանց արյունահեղության:

Վահան Սարգսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը