Քաղաքական

17.08.2016 21:15


Վարուժան Ավետիսյանն Անդրիաս Ղուկասյանին կոչ է արել դադարեցնել հացադուլը

Վարուժան Ավետիսյանն Անդրիաս Ղուկասյանին կոչ է արել դադարեցնել հացադուլը

«Նոր Հայաստան» շարժման քաղխորհրդի անդամ Անդրիաս Ղուկասյանը օգոստոսի 1-ին Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում իր ձերբակալման դեմ բողոքի քննարկման ընթացքում հայտարարեց, որ իր նկատմամբ իրականացվող հետապնդումներn ակնհայտ քաղաքական են, ինքը քաղբանտարկյալ է, ու հացադուլ հայտարարեց։

Արդեն 17-րդ օրն է՝ նա հացադուլի մեջ է:

«Սասնա ծռեր» խմբի խոսնակ Վարուժան Ավետիսյանն այսօր «Վարդաշեն» ՔԿՀ-ից Ղուկասյանին հացադուլը դադարեցնելու կոչով է դիմել։

«Սիրելի՛ Անդրեաս, այսօր տեղեկացա, որ հացադուլի միջոցով ես շարունակում պայքարը: Գործող հակահայ և հակամարդ վարչախմբի համար մարդու առողջությունն ու կյանքը ոչ մի արժեք չունեն, իսկ քո դավանած գաղափարները, ինչպես նաև քո հաստատակամությունն ու նպատակասլացությունը հայտնի են մեր ժողովրդին: Այդ պատճառով՝ որպես հայ մարդ, ՀՀ քաղաքացի և պայքարի ընկեր, կոչ եմ անում դադարեցնել հացադուլը: Քո ավյունն ու գիտելիքներն այսօր շատ անհրաժեշտ են մեր ժողովրդին, ուստի հորդորում եմ քաղաքագիտական վերլուծություններով և քաղաքական հայտարարություններով մասնակցել Հայաստանի Հանրապետության ազատագրման և վերակերտման գործին»,- ասվում է կոչում:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը