Քաղաքական

17.08.2016 19:15


Արմեն Մարտիրոսյանն ազատ է արձակվել

Արմեն Մարտիրոսյանն ազատ է արձակվել

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի խափանման միջոցը փոխվել է։

Երևանի Վերաքննիչ քրեական դատարանն այսօր որոշում է կայացրել գրավի դիմաց ազատ արձակել Մարտիրոսյանին՝ սահմանելով 1.000.000 ՀՀ դրամ գրավի չափ:

Այս մասին լրագրողներին հայտնել է նրա պաշտպան Գիվի Հովհաննիսյանը:

Հիշեցնենք՝ Մարտիրոսյանը ձերբակալվել է հուլիսի 29-ին՝ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանում զանգվածային անկարգություններ կազմակերպելու և դրանց մասնակցելու կասկածանքով:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը