Կարծիք

17.08.2016 13:35


Ամեն մի ազատված քաղբանտարկյալ ավելի է մոտեցնում Սերժ Սարգսյանի կործանարար իշխանությունից ազատվելուն

Ամեն մի ազատված քաղբանտարկյալ ավելի է մոտեցնում Սերժ Սարգսյանի կործանարար իշխանությունից ազատվելուն

Այսօր ՀՔԾ-ն տեղեկություններ տարածեց, որ Սարի թաղում հուլիսի 29-ի դեպքերի քրեական գործով ևս 2 անձ է ձերբակալվել: Ոնց տեսնում եմ՝ իշխանությունները շարունակում են ահաբեկել ժողովրդին՝ փորձելով ցույց տալ, որ իշխանությունների դեմ բողոքի ցույց իրականացնողները կարող են վերջում հայտնվել դատարանում: Ակնհայտ է, որ նման քայլերով իշխանությունները փորձում են խեղդել ժողովրդի բողոքի ձայնը և կանխել հետագա բոլոր հնարավոր ընդվզումներն իշխանությունների ապօրինությունների դեմ:

Այս իրավիճակում կարևոր է ոչ իշխանական քաղաքական ուժերի քաղաքական և իրավական աջակցությունը բոլոր ձերբակալվածներին և կալանավորվածներին: Սա կարևոր է անել առաջին հերթին այն բանի համար, որ ժողովուրդը զգա, որ միայնակ չէ այս իշխանությունների դեմ, և նույնիսկ ամենածայրահեղ իրավիճակում իրենց պաշտպանող ուժեր կան. չէ՞ որ ժողովուրդը պատրաստ կլինի կանգնել ոչ իշխանական քաղաքական ուժերի մեջքին միայն այն պարագայում, երբ հստակ իմանա, որ այդ ուժերն էլ են պատրաստ պաշտպանել իրենց աջակիցներին:

Բացի այդ, ոչ իշխանական ուժերի ակտիվությունն ու աջակցությունն անհրաժեշտ են այն բանի համար, որ Սերժ Սարգսյանը զգա և հասկանա, որ ամենազոր չէ և չի կարող «ինչքան ուզի՝ խփի» կամ «ում ուզի՝ նստացնի»: Ամեն մի ազատված քաղբանտարկյալ, ամեն մի արդարացված անձ է՛լ ավելի է մոտեցնում մեզ մեր բաղձալի նպատակին՝ ազատում Սերժ Սարգսյանի կործանարար իշխանությունից:

Առաքել Դավթյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը