Կարծիք

17.08.2016 11:55


Բա որ էդ «կալբասակերները» բանակին օգնում են, ինչո՞ւ եք ընդունում

Բա որ էդ «կալբասակերները» բանակին օգնում են, ինչո՞ւ եք ընդունում

«Այդ գոռացողները, բղավողները, որոնք դրանով են ցույց տալիս իրենց հայրենասիրությունը, մեծ մասը՝ արտասահմաններում, ինչ-որ ձեւական ֆլեշ մոբի պես նկարվում են, դե տենց լավ տղերք եք, եկեք պահեք հայրենիքը, ինչի՞ եք փախել մի կտոր կալբասի համար ու գարեջուր խմելու համար: Եկե՛ք, վերադարձե՛ք, դե»,-ասել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը:

Հիմա այստեղ են ասում՝ «ձայնը տաք տեղից է գալիս»: Պարո՛ն Բաբայան, կարծում եք, որ դուք այնքան իրավունք ունեք մարդկաց ասելու՝ ինչու եք փախչել մի կտոր կալբասի համա՞ր: Արդյոք դուք էլ այս իշխանության նման քառակուսի ուղեղ ունե՞ք, և կարծում եք՝ մեր արտագաղթողները կալբասի կամ պիվայի համար կթողնեն հայրենի հողը և կգնան օտարի լծի տակ աշխատելու և ապրելո՞ւ: Միգուցե դուք այդպես անեիք, եթե նախագահի աշխատակազմում չաշխատեիք:

Իսկ ինչո՞ւ եք կարծում՝ ով գնում է Հայաստանից, ձեր՝ վերը նշված սննդի համար է գնում: Գոնե հարգեք այն մարդկանց, ովքեր Հայաստանից մեկնել են իրենց մի կտոր հացը վաստակելու և երեխաներին իրենց ուզած ձևով ապահովելու համար: Ինչ է՝ մնան աստեղ, որ այս անարդարությո՞ւնը հանդուրժեն, որտեղ կռվող տղաներին կրակում են, որտեղ ազատամարտիկն անսահման աղքատության մեջ է ապրում... Բերանս բացել մի՛ տվեք, հա:

Ուղղակի լա՛վ իմացեք, որ նրանք կալբասի համար չեն մեկնել այս երկրից. նրանք թանկարժեք կալբասակեր և կոնյակասեր իշխանությունից են փախել, իսկ դուք մի քիչ զգույշ արտահայտվեք այդ մարդկանց հասեցեին. նրանք պակաս հայրենասեր չեն:
Հլը տեսնեմ, որ դուք աշխատանք չունենայիք, նախագահի հովանավորչություն չունենայիք, կմնայի՞ք այն երկրում, որտեղ ոչ մի պայման չեն ստեղծում, ավելին՝ եղածն էլ քանդում են ապրելու, աշխատելու համար:

Այնպես որ, մեծ-մեծ խոսելու փոխարեն այնպես արեք, որ զինվորն իրեն լավ զգա իր չաստում, նորմալ պայմաններում ծառայի և զենքով կռվի թշնամու դեմ, այլ ոչ թե լապատկաներուվ: Իսկ այն «կալբասակեր» հայությունը, որ հայրենիքին դժվար պահերին օգնության է հասնում փողով, ուտելիքով, սիգարետով, մեքենայով, բնակարանով, զինվորին անհրաժեշտ պարագաներով, անգամ զինվորների ընտանիքներին և այլն, ինչո՞ւ եք այդ ամենն ընդունում, դե գնացեք ձեր իշխանությունից պահանջեք այդ ամենը: Թե՞ կարծում եք՝ ինչ անում են՝ պարտավոր են անել: Ամո՛թ արեք գոնե. շնորհակալության փոխարեն նրանց կալբասակե՞ր եք անվանում:

Սաթեն Մանասյանի ֆեյսբուքյան էջից

Կից նյութն այստեղ

Այս խորագրի վերջին նյութերը